воскресенье, 30 апреля 2017 г.

Ես կօգնեմ, որ դու խոսես, բայց ոչ իմ լեզվով

   
Կարող եմ լինել անկարող ու պրծնել դրանից: Կարող եմ տիրել մտքիս և յուրաքանչյուր գործողությանս:
Երբեմն նաև կարող եմ շտկել, տիրանալ ուրիշի վերլուծությանը: Բայց ինչի՞ս է պետք: Ես հզոր եմ, քանի դեռ կարողանում եմ պաշտպանել հեղինակությունս ու սեփական տիրույթս: Անպարտելի և ոչ ոք չկա: Ես էլ և դու` նույնպես: Բայց ինչումն է մրցելու իմաստությունը: Չկա, իսկույն բղավելն էլ է տեղին: Ինչպե՞ս է ավելի արդար: Գործել  միայնա՞կ, թե՞ ուրիշի հաշվին: Արդա՞ր եմ, որ չեմ խառնվում քո ոչ մի գործին: Արդա՛ր եմ: Իսկ դու՞ արդար ես, որ գործդ չպրծած աչքդ իմին է նայում: Արդար բան չէ: Բայց, երբ դու հոգնես ինձանից, մի ուրիշը գալու է ու ոտնահարելու է քո ամեն չկայացած արժանիք: Որովհետև դու ինձ հետ մրցակցելով` ոչինչ ձեռք չբերեցիր, ինչ էլ ունեիր` մաշվեց, թափեցիր: Քանի որ արդարություն էի քեզ սովորեցնում, ևս մեկ անգամ արդար կլինեմ: Կօգնեմ, որ խոսես, բայց ոչ իմ լեզվով...:

Լուսանկարը՝ Աստղ Կիրակոսյանի 
Նկարները՝ Էրիկ Բաբաջանյանի անհատական ցուցահանդեսից: 

Комментариев нет:

Отправить комментарий