Ամատերասուն (天照) ճապոնական արևի աստվածուհին է Իզանագիի և Իզանամիի դուստրը։
Ամատերասուն արևի հսկա և փառահեղ աստվածուհին է համարվում։Ծագող արևի մարմնացում, և կարմիր թագուհի ահա այդպես են նրան անվանում Ճապոնիայում։ Ամատերասու թարգմանաբար նշանակում է «Փայլում է Երկնքից»։Ամատերասուն համարվում է դրախտի թագուհի և իր այդ դերը ըստ Ճապոնական դիցաբանության նա ժառանգել է իր հորից՝ Իզանագիից, ով այժմ պաշտպանում է աշխարհը մահացածների երկրից: Ամատերասուի հիմնական դերը ոչ միայն ծառայել որպես ծագող արևի աստվածուհի այլ սնուցել բոլոր կենդանի արարածներին ու կառավարել ցերեկվա և գիշերվա կանոնավոր շարժումը:Ամատերասուն մեկն է այն երեք աստվածներից որոնք ծնվել են Իզանագիի մաքրագործումից հետո՝ կնոջը մահացածներին երկրից ազատելու փորձից հետո: Երեք աստվածները ծնվել են, երբ նա լվացվել է. Ամատերասուն ձախ աչքից, նրա եղբայր-ամուսին Ցուկույոմին աջ աչքից և փոթորկի աստված Սուսանուն՝ քթից: Չնայած սրանք նրա հիմնական քույրերն ու եղբայրներն են, Ամատերասուն ունի շատ այլ եղբայրներ և քույրեր, որոնք ծնվել են Իզանագիի և Իզանամիի ամուսնական ծեսերից:
Նախքան Մեյջիի վերականգնումը, երբ սինտոն դեռևս պաշտոնականացված չէր, Ամատերասուն կարևոր նշանակություն ուներ Ճապոնիայի մեծ մասում: Միայն այն բանից հետո, երբ սինտոն պաշտոնապես ճանաչվեց որպես պետական կրոն, սակայն, Ամատերասուի դերը ամրապնդվեց, և կայսերական ընտանիքը կրկին նշանակվեց որպես այժմ ժողովրդավարացված Ճապոնիայի ղեկավար:
Комментариев нет:
Отправить комментарий