суббота, 17 сентября 2022 г.

Նախագծի կազմում

Այս տարի նույնպես աշխատելու եմ «Լապտեր» պատանեկան հանդեսում։

Նյութ թողարկելու եմ շաբաթը մեկ անգամ։ Նախագծի նպատակը ստեղծագործելն է և ծանոթանալ այլ պատանի ստեղծագործների աշխատանքներին։ Այս տարի ավելի շատ ցանկանում եմ ծանոթանալ հոքուների և թանկաների պոեզիային և ստեղծագործել նման ոճի մեջ։

Հոքու ճապոներենից թարգմանած նշանակում է «սկզբնական»։ Այն եռատող է, 17-վանկանի (5-7-5)։ Առաջացել է 15-րդ դարում, իսկ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Տվյալ երկու ժանրերը հետաքրքիր են նրանով, որ առաջին երկու տողում լինում է ընդհանուր նկարագիր և միայն երրորդ, չորրորդ տողերում է բացահայտվում իմաստը։ Այս ամենը նման է նաև դետեկտիվ, արկածային, հանելուկային խաղի, որը կարդալը կարող է վայրկյանում մի քանի իմաստ արտահայտել և հաճույք պատճառել կարդացողին։

Комментариев нет:

Отправить комментарий