Անկախություն ասվածը կարելի է հասկանալ երկու կերպ` ազգի անկախություն և անհատի ազատություն:
Ես պետության անկախությունը համարում եմ ժողովրդի առաջմղիչ ուժ: Անկախության համար պետք է պայքարել: Դեռևս շատ քիչ պետությունների է հաջողվել հասնել անկախության։ Պետությունները ձգտում են անկախանալ, որպեսզի վարեն ինքնուրույն քաղաքականություն և բարելավեն իրենց երկրներում տիրող կենսական պայմանները:
Յուրաքանչյուր ոք ձգտում է ազատության։ Ինձ համար անկախությունն ու ազատությունն ամենակարևորն են։
Հարկ է նշել , որ պետության անկախությունից առավել կարևոր է հոգու և մտքի անկախությունը: Մսրդը պետք է գիտակցի, որ առաջին հերթին պետք է անկախ դարձնի իր միտքն ու հոգին: Այդպիսի անկախության կարող ենք հասնել այնժամ, երբ դուրս գանք հասարակության կողմից ստեղծված երբեմնի անհիմն կարծրատիպերից և, իհարկե, մաքրենք մեր կյանքը վատ սովորություններից:
Պետք է խոստովանել, որ առանց անկախության մեր կյանքը թերի կլիներ: Ուստի անկախությունը մարդու մեծագույն պարգևներից է:
Մենք ենք մեր անկախության տերը։
Աղբյուր՝ Էլիզա Ղարիբյանի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий