-Սկզբի համար սովորիր տեսնել հրաշքները այնտեղ, որտեղ նրանց ոչ ոք չի տեսնում:
-Իսկ ինչպե՞ս տեսնել այն, ինչը ոչ ոք չի տեսնում:
-Տեսնել կարելի է ոչ միայն աչքերով, ուշադիր նայիր աշխարհին ամբողջ հոգով…
-Իսկ հետո՞:
-Իսկ հետո փորձիր անել մի փոքրիկ հրաշք այնպես, որ դա ոչ ոք չտեսնի:
-Իսկ, եթե ստացվի, այդ դեպքում, ինչպե՞ս բոլորը կիմանան, որ դա ես եմ արել, այլ ոչ թե ուրիշ մի կախարդ:
-Դու հարցնում էիր, թե ինչպես դառնալ կախարդ, այլ ոչ թե աճպարար: Աճպարարները զվարճացնում են ժողովրդին: Բոլորն են տեսնում, թե ինչպես են նրանք կատարում իրենց հնարքները, սակայն գեղեցիկ խաբեության ետևում չկա Հրաշք…
Կախարդանքի մեջ չկա խաբեություն և հնարք: Նա լինում է, ինչպես անձրևը, ձյունը, ինչպես քամին… Դու երբևէ տեսե՞լ ես այն մարդուն, ով թափում է անձրևը, գցում է ձյունը, տարածում է մառախուղը կամ էլ ուղղորդում քամին:
-Ոչ…
– Դա ամենաիրական Կախարդանքն է:
-Իսկ ի՞նչ է այն մարդու անունը, ով դա անում է: Աստվա՞ծ:
-Հնարավոր է: Մի՞թե կարևոր է, թե ինչ է նրա անունը: Ինձ թվում է, որ, եթե դու նրան մի անգամ տեսնես, կմոռանաս անունների մասին:
Իրական կախարդանքում ամենակարևորը՝ Հրաշքն է, այլ ոչ թե անունները, որոնք օգնում են նրան կատարվել:
Աղբյուրը՝ А как стать волшебником?
Комментариев нет:
Отправить комментарий