среда, 19 апреля 2017 г.

Սա մեր աշխարհն է, ուր...



Սա մեր աշխարհն է, ուր մարդիկ ապրում են՝ մտածելով ապագայի մասին: Երբ ընտրում են ոչ թե իրենց համապատասխան, այլ շահույթ հետապնդող աշխատանք:
Սա մեր աշխարհն է, ուր փողն է կարևորը: Սա մեր աշխարհն է, ուր նյութականը պրոգրեսիվ առաջ է անցել հոգևորից: Սա մեր աշխարհն է, ուր մարդիկ բաժանվում են երկու տիպի՝ հարուստների և աղքատների: Սա մեր աշխարհն է, ուր շահն է կարևորը:
Բայց այս աշխարհում կա մի լավ բան, որը փորձում է կոտրել նյութի հանդեպ կախվածությունը՝ մարդուն մղելով հոգևոր աշխարհ: Ճիշտ է, դա մարդկանց չի փոխում, բայց մեկ է, նյութականից ազատագրում է:
Ցավում եմ, որ հոգևոր աշխարհ տանող ուղին արագորեն զարգացող գիտությունն է, որը հեշտացնում է մարդու կյանքը՝ նյութից կտրելով:
Ոմանք արդեն ունեն նոր աշխարհ ստեղծելու նպատակներ, որտեղ մարդու դերը կլինի միայն կյանքը վայելելը: Բայց դա արդեն մեր իմացած հոգևոր կյանքից ուղղակի կեսն է թողնում, քանի որ այդ ժամանակ մարդը ոչ տխրություն կտեսնի, ոչ էլ բացասական լիցք:
Ապրում եմ՝ սպասելով մի նոր ճանապարհի՝ հոգևորի հույսով...


Комментариев нет:

Отправить комментарий