Դու՝ մի սովորական մարդ, ով փոխանցեց ինձ ու իմ մեջ բնակեցրեց
իր ներսում գտնվող բոլոր փոթորիկները:
Ես՝ իմ հերթին էլ մի սովորական մարդ էի, ում
մեջ բնակվում էր միայն զեփյուռ ու մեկ-մեկ քամի: Իսկ հիմա դու ապրում ես հանգիստ, քանի
որ խլեցիր իմ զեփյուռը ու ինձ խաբեցիր քո եռացող փոթորիկները ինձ փոխանցելով:
Քո մեջ է՛լ փոթորիկ չկա՛: Քո ներսում հիմա միայն խաղաղությունն
է տիրում: Խլեցիր ինձանից իմ զեփյուռը առանց մտածելու իմ հոգու մասին: Քեզ բավարար
էր ապրել քո ներսի հանգստությամբ ու խաղաղությամբ, իսկ ուրիշ ինչ-որ բանի մասին մտածելու
կարիքը երբեք չես ունեցել և գուցե երբեք մտքովդ չի անցել մտածելը:
Ինձ սխալ մի հասկացիր... Միթե դու միայն մտածում ես քո ներքին
խաղաղության մասին, որովհետև երբեք չես զգացել դա և գուցե դու ինձ քո փոթորիկները փոխանցեցիր,
որովհետև ես էլ իմ հերթին երբեք չեմ զգացել այդ փոթորիկները...
Փոթորիկները անընդհատ եռում են մեջս ու անհնար է նրանցից ազատվելը:
Իմ մեջ գտնվող զեփյուռն ու քամին էլ չկա՛ն: Շուտվանից են նրանց վտարել փոթորիկները:
Իմ մեջ հիմա մի քաոս է, որն անհնար է նկարագրել:
Комментариев нет:
Отправить комментарий