Ինչքան լավ է, երբ աչքերդ փակում ու պատկերացնում ես, որ ուրիշ տեղ ես ծնվել:
Ուրիշին ես սիրել, ուրիշ պատուհանից ես նայել, ուրիշ դուռ բացել: ԵՎ շատ ավելի լավ է երբ առանց աչքերդ փակելու ծնվում ես ուրիշ տեղ: Սիրում ես ուրիշին, նայում ես ուրիշ պատուհանից, ուրիշ դուռ ես բացում: Բազմապատկվում է աչքերիդ հմայքը այն ժամ, երբ տեսնում ես օտարին ու մաղում ես օտարությունն իր մարմնից: Օտարությունը փոշի է, որ մեծ պատուհանից կարող ես թափ տալ: Փողոցների անցն ու դարձն անգիր եմ արել: Մետրոն, կայարանն ու ցիգաներն, որ համառությամբ տանջամահ էին անում գրոշ թռցնելու համար: Ինչ էր տանում քամին գնացքի հետ: Ինչ տարավ, որ էլ չգտա, ոչ էլ փնտրեցի:
Գիշերը, երբ զբոսնում էինք աղջիկների հետ, մի խումբ տղաներ, եկան ուշադրություն կորզելու: ԵՎ վառ երևակայությունս, որ պոռթկաց, մինչ ամոթանք տալը, խիստ ու սուր հայացք ընկավ դեմքիս:
- Տղա ջան, մորդ տարիքին եմ:
Մի ներողություն, մի հուզմունք, մտքիս մեջ ասացի. «Կարող եմ անվճար թատերական համալսարան ընդունվել»: Բայց ինչ թատերական, եթե ներկայացումներն բոլորն իմն են: Որքան շատ են ինձ սիրում դահլիճի ժողովուրդը, որքան շատ եմ կարոտելու նրանց: Երեկոյան ծառերը թափվեցին ճանապարհին, ինչ-որ բան էին ուզում ասել:
Անձնական ֆոտոշարք. Հայաստան-Վրաստան`
https://astxkirakossyan.wordpress.com/2017/04/02/p-h-o-t-o-g-r-a-p-h-y/
Комментариев нет:
Отправить комментарий