четверг, 4 февраля 2021 г.

Զարմանում եմ, որ այլևս չեմ զարմանում…

Զարմանում եմ, և գիտե՞ք ինչու, որովհետև այլևս չեմ զարմանում: Ես այլևս ոչնչից չեմ զարմանում, գիտեմ, որ այս կյանքում, միշտ պայծառացող, բայց անտանելի կեղծիքով լցված աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, սովորական է, բնական է… Գիտեմ, դժվար է չզարմանալը, դժվար է հանգել այն գիտակցմանը, որ թվացյալ անհնարինը հնարավոր է, և գուցե շատ մոտ է: Եթե մինչ այս ամեն քայլափոխի կարող էի հանդիպել զարմանալի մի երևույթի, ապա հիմա, և՛ ցավով. և՛ ուրախությամբ գիտակցում եմ, որ այլևս չեմ զարմանալու: Կյանքի օրենքն այդպիսինն է, երբ տեսնում ես այն, ինչը անգամ ամենավատ կամ ամենալավ երազներում չէիր կարող պատկերացնել, հասկանում ես, որ այլևս անկարող ես արտահայտել, թե ինչ է զգում սիրտդ այդ պահին… Դժվար է չզարմանալը, բայց, երևի թե ՝ պարտադիր…

Комментариев нет:

Отправить комментарий