среда, 24 февраля 2021 г.

Ո՞վ է հորինել ադիբուդին

 Ադիբուդին դարձել է կինոթատրոն այցելելու անփոխարինելի ատրիբուտ:

Դա համարվում է շատ տարածված ուտեստ, քանի որ, հավանաբար, չկա այնպիսի մարդ, որը չի փորձել այն: Քաղցր, աղի, պանրային, կարամելապատ ՝ ադիբուդիի բազմազան տեսակները համապատասխանում են շատերի ճաշակին: Այնուամենայնիվ, որտեղի՞ց հայտնվեց այս անսովոր սնունդը: Ո՞վ հորինեց պոպկորնը: Հիմա էլ ամեն ինչ կիմանանք:

Ադիբուդի պատմությունը սկսվել է շատ վաղուց ՝ ադիբուդին հորինել են հին հնդկացիներրը: Նրանք կարողացան գտնել եգիպտացորենի հատուկ տեսակ, որը տաքացնելու արդյունքում կարող է պայթել: Հենց այս գաղափարն է թաքնված այս ուտեստի անվան տակ, քանի որ անգլերենից «պոպկորն» բառը թարգմանվում է որպես «պայթած եգիպտացորեն»: Ադիբուդիի պայթեցման գործընթացը հեշտությամբ կարելի է բացատրել, բանն այն է, որ հատիկները պարունակում են օսլայով ջրի կաթիլներ: Երբ հացահատիկը տաքանում է, ջուրը վերածվում է գոլորշու, որը կոտրում է արտաքին թաղանթը: Հացահատիկը, համապատասխանաբար, բացվում է և մի քանի անգամ մեծանում չափսերով:

Հնդկացիները ադիբուդի պատրաստում էին տարբեր եղանակներով: Սկզբում, ամբողջական եգիպտացորենը դնում էին տաք յուղի մեջ: Իսկ երկրորդը, երբ առանձնացրած հատիկները լցնում էին հատուկ զամբյուղների մեջ և պահում կրակի վրա, ժամանակ առ ժամանակ թափ տալով: Առաջին եվրոպացին, ով իմացավ այս էկզոտիկ ուտեստի մասին, Հերնան Կորտեսն էր, ով 1519 թվականին իր թմի հետ նավարկեց Մեքսիկա:


Եթե նայենք մեր ժամանակին ավելի մոտ իրադարձություններին, ապա ադիբուդիի մասին հիշատակումներ կարելի է գտնել ԱՄՆ 1880 թվականի գյուղատնտեսության մասին փաստաթղթերում: Այս ուտելիքը ավելի լայն տարածում ստացավ 1885 թ.-ից ի վեր։ Հենց այդ ժամանակ ոմն Չարլզ Կրիտորզ սկսեց պատրաստել հատուկ կոմպակտ սարքավորումներ, որոնցով կարելի էր հեշտությամբ պատրաստել ադիբուդի: Դե իսկ, ադիբուդիի առավել մատչելի և մասշտաբային սպառման եղանակը հորինել է վաճառական Սամուել Ռուբինը: Դեռևս Մեծ դեպրեսիայի ժամանակ նա որոշեց կինոթատրոններում փաթեթավորված ադիբուդի վաճառել։

Հիմա դուք գիտեք, թե ով է հորինել ադիբուդին, մնում է միայն նշել, որ ԱՄՆ-ն առաջատարն է այս ուտելիքի սպառման մեջ։ Հենց այնտեղ է, որ սովորական բնակիչը տարեկան օգտագործուն է մոտ 65 լիտր ադիբուդի:

Թարգմանեցին ՝ Էլեն ՊողոսյանԷլինա ՍիմոնյանԳոհար Մավյան
Աղբյուր ՝ Кто придумал попкорн?

Комментариев нет:

Отправить комментарий