понедельник, 24 сентября 2018 г.

Բնության հետ․․․



Կոմիտասի <Սեր ու բեր> բանաստեղծության մեջ նա նկարագրում է սերը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը։
Սերն ամենուր է և կա տարվա բոլոր 4 եղանակներին։ Ամեն ինչի մեջ էլ կարելի է մի փոքր սիրո արտահայտում գտնել, երբ արդեն թվում է թե գտել ես աշխարհի գեղեցկության եզրը և երբ հանգիստ, ստաբիլ շնչել ես ուզում․․․
հենց այդ ժամանակ էլ տեսնում ես նորը, ավելի գեղեցիկը, սիրով հագեցած այնպիսի բան և այնպիսի պահին, որ ուզում ես աչքերդ ուղղակի փակել դա զգալու համար։ Գարնանը սերը շատ նուրբ է, այն մեղմ է ինչպես երբեք։ Ամռանը այն իր բարձրագույն արժեքին է հասնում, ցույց տալով սիրո այն կողմերը, որոնք մինչև այդ անհայտ էին։ Աշուն․․․ քնում է ամեն ինչ, բայց ոչ սերը։ Աշնան սերը նման է չիրագործված երազանքի, այն նույքան գրավիչ է ինչպես անցյալում, բայց էլ իրական չի թվում։ Ձմեռ։ Սերը դարձավ տաքացնող խաբկանք։ Այն դեռ կա, բայց․․․ իրական չի։ Ասես եղանակի հետ սառեցին նաև զգացմւնքները։ Դեռ կա գեղեցկություն, կա զարմանահրաշ մի առեղծված, բայց էլ չկա ձգտում։ Սերը ապրում է բոլոր 4 եղանակներում, մահանում և նորից վերածնվում է բնության հետ։


Կոմիտաս

Սեր ու բեր
Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։
Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։
Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։
Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

Комментариев нет:

Отправить комментарий