Դե, ստացվում է էլի որոշ մարդկանց մոտ երջանիկ լինել:
Ամենապարզ մանրուքներից: Նստում են, նայելով գիշերային աստղերին, կամ էլ լսում են ճպուռների ձայները այգում, և զգում են բացարձակ, ամբողջական, ոչնչով չպղտորված երջանկություն: Եվ, ինչքան ուզում ես սովորեցրու դա մարդկանց, չի ստացվում նրանց գլուխը մտցնել, որ հենց այդպես էլ պետք է ապրել: Ուրախանալով ամեն ակնթարթին, ամեն մանրուքին: Արթնացար առավոտյան կենդանի, համեղ նախաճաշ ունեցար, նայեցիր պատուհանից դուրս՝ իսկ այնտեղ աշխարհն է և ինչ-որ եղանակ, անպայման գեղեցիկ: Ի՞նչ եղանակ: Ցանկացած:
Ձմեռը գեղեցիկ է իր ձյունով և ամանօրյա տոնածառերով՝ զարդարված գույնզգույն լույսերով: Գարունը՝ փթթվող բողբոջներով և տաք երկրներից վերադարձած ծիտիկների ծլվլոցներով: Ամառը՝ փարթամ բուսականությամբ, տաքությամբ, բարեհարմարությամբ՝ կարծես, թե աճող ամեն ծաղկող ծաղկից: Աշունը՝ վառ տերևաթափով և անձրևի երաժշտական ձայնով…
Մի՞թե երջանկություն չէ դիտել այս ամենը, ուղղակի լինել այս ամենի մեջ, ուղղակի ապրել: Սիրել հարազատներին, հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի, սպասել ավելիին: Սակայն ամենակարևորը՝ գնահատել ներկան:
Աղբյուր՝ Ценить настоящее
Комментариев нет:
Отправить комментарий