четверг, 20 сентября 2018 г.

Անտարբերություն. լավի կեսը վատն է, վատի կեսը` լավը


Կյանքը հիմար հումորներն ու բարձր ծիծաղելը չէ։ Կյանքը ծանր ու դառը բան է, որ կատակի ես տալիս ավելի է ցավեցնում։
Ունեմ, չունեմ ինքս ինձ ունեմ, չեմ թողի, որ նեղացնեն։ Քանի-քանի միանման մարդ եմ տեսել ու քանիսն են, որ անտարբեր չեն անցել։ Բայց իմ անտարբերությունից վառվելն հեշտ է, այն էլ այն դեպքում, երբ ես եմ թույլ տալիս։ Մի կողմից էլ ինձ հավելյալ բարդություններ պետք չեն, հազվագյուտ դեպքերում եմ, ինչ-որ կոնֆլիկտի ուշադրություն դարձնում:
  Չնայած մի բան կա, որ միշտ ինձ հունից հանում է, էդ էլ մարդկանց ունեցած անտարբերությունն է կյանքի հանդեպ: Կյանքի հանդեպ անտարբերություն ասելով ի նկատի ունեմ այն, որ մարդը գնում է դպրոց, պարապմունքի և չգիտի, թե ինչու է գնում: Խոսում է ինչ-որ բանի մասին և չգիտի, թե ինչու է անդրադարձել այդ թեմային, կամ ուղղակի խոսում է խոսելու համար: Անում է այն, ինչով իրեն կարող է ցույց տալ, բայց չի անում այն, ինչ ինքը իրոք ուզում է:
Կարող է` ես սխալ եմ, որ անում եմ այն, ինչ կարողանում եմ, կամ այն, ինչ իրոք ուզում եմ: Լավ բան չեմ կարողանում անել, ոչինչ, ուզում եմ առանց վախենալու` վատն եմ անում: Մեկ է լավի կեսն վատն է, վատի կեսն էլ լավը:
Ժողովուրդ, մենք ինչ էլ անենք, մեկ է հիսուն-հիսուն հարաբերություն է լինելու լավի ու վատի հանդեպ: Մի քիչ էլ ձեզ համար ապրեք, գոնե մի օր նվիրեք ձեր վաղուց ուզած բանն անելուն, որ թեկուզ էդ մի օրը իրոք ապրեք, թե չէ հոգսերը շատ են, գործերը լիքը, հաճույքներն էլ այն չեն...

Комментариев нет:

Отправить комментарий