четверг, 20 сентября 2018 г.

Մեր ժամանակն արդեն անցել է

Նկարներով ուրիշ է․․․
Սիրուն, միասնական, ժպիտները երեսին։
Հիմա ամենքն իր ճանապարհով է։ Բայց գրպանում, դրամապանակի մեջ, գուցե խորը` կապոցների արանքում, թաղված  կամ էլ իր սրտում, հաստատ պահում է այն լուսանկարը, որտեղ դուք միասին եք։ Լուսանկարներում մարդկանց չի լինում բաժանել, ի տարբերություն իրական հարաբերությունների՝ դրանք հավերժ են։ Երբեմն ցանկություն է առաջանում մտնել նկարի մեջ ու այլևս դուրս չգալ այնտեղից։ Տեսնելով այդ ջինջ ու անհոգ ժպիտները կրկին խաբնվում եմ տևական երջանկությանը։ Բայց գիտեմ, որ գնացի այլևս ետ չեմ գալու: Փակվել են բոլոր դռները՝ մեր ժամանակն արդեն անցել է :



Комментариев нет:

Отправить комментарий