Քեզ նետել են կրակներում, փորձել են սպանել քո մեջ ամեն ինչ։
Փորձել են ներխուժել քո աշխարհ ու թալանել սիրունն ու նախշունը... Փորձել են սևացնել գույնզգույնը ու դարձնել մոխիր։ Փորձել են հափշտակել սերն ու ծիծաղը ու փոխարենը տեղադրել մի բուռ ատելություն, մի բուռ տխրություն ու ցավ։ Փորձել են նեղացնել քո սիրտը, խեղդել ու խորտակել քո էությունը, սակայն իզուր...
Քո սիրտը այնքա՜ն լայն է, որ ոչ ոք չի կարողանում հասնել նպատակին։ Ինչքան էլ փորձել են քեզ ցավ պատճառել, միշտ ժպտացել ես մի ցավոտ ժպիտով, սակայն ներել ու անցել...
Սիրուն է քո սիրտը, իսկ ժպիտդ՝ աննկարագրելի։ Թե քո սրտից մի քանի հատ էլ լիներ, կսիրունանար աշխարհը ու կծաղկեր ժպիտներ...
Комментариев нет:
Отправить комментарий