Սենյակում նստած նոութբուքի առջև արդեն չգիտեմ էլ, թե, որ ժամն է գործ եմ անում: Մի բան չի ստացվում, ինքս ինձ վրա ջղայնանում եմ, գործը լավ է գնում ինքս ինձ գովում եմ:
Ինչևէ, այսքան խառը վիճակ: Փոքր եղբայրս անընդհատ գնում գալիս է: Աղմուկ է անում, հոգուս հետ է խաղում... Էլի ինչ-որ ժամանակ անց հիմա հետը խոսում եմ:
- Մհեր, էսքան խանգարեցիր, գնա կես բաժակ ջուր բեր:
Ձայն չկա:
- Այ, Մհեր... Համ էլ ես էսօր քեզ կոնֆետ էի բերել...
Էլի ձայն չկա: Մի քիչ էլ ջղայնացա:
-Այ Մհեր, ասում եմ` մի հատ ջուր բեր, եղածն ինչ է, մեկ էլ ես գործս կիսատ չթողնեմ...
Երկար խոսում եմ, մտքով անցավ ասեցի երևի մարդ չկա, բայց դե զգում եմ, որ բասկաթոռին մեկը կա: Ինչևէ, հիմա կռիվ եմ անում ու ինչ ասես չեմ ասում:
- Ուրեմն դու ինձ ինչ ասես ես արագ անեմ, որ քեզ լավ լինի, իսկ դու ինձ մի հատ ջուր չես ուզում բերել: Լավ եղավ, ու ճիշտ են անում, որ քո վրա ջղայնանում են: Անպետք էլի, անպետք: Դասերդ չես անում, խելոք չես մնում, սկի մի հատ ջուր չես բերում: Ամոթ, Մհեր, ամոթ...
Պտտվեմ տեսնեմ ինչ... Սենյակում մարդ չկա, շունս էլ պարկել բասկաթոռին ու քնել է:
Հիմա ծիծաղում եմ, այնքան ծիծաղեցի գործս կիսատ մնաց: Էլի ջղայնանում եմ ինքս ինձ վրա: Նոութբուքը փակեցի բարկանալով գնաում եմ ջուր խմելու: Մեկ էլ դրսի դուռը բացում է Մհերս, ձեռքին կոնֆետներ ու գալիս է ինձ մոտ: Հիմա ինձ այնքան վատ եմ զգում, վերջիվերջո ինչ ասես ասել եմ իրեն...
Ամոթ, Աստղո, շատ ամոթ:
Комментариев нет:
Отправить комментарий