Այ, լավ կլիներ, որ գիրք գրեի, տպեի, թոռներիս թողնեի ու մեռնելուց հետո գիրքս վերցնեին... Մեկը կկարդար, մեկը կես հասած կդներ մի կողմ, մյուսը մեջը փող կպահեր... Կհիշեին, կասեին «Ապրի՜ մերս, ապրի տատս... »: Դրանից էլ հետո, թե, որ հիշեցին ուրեմն լավն էր գիրքս։
Մենք միշտ ուզում ենք, որ մեզ գովեստի խոսքեր ասեն, մեզ հիշեն ու սիրեն: Մենք որքան էլ հասուն մարդիկ լինենք, միևնույն է հոգու խորքում երեխու պես ուզելու ենք այդ ջերմությունը: Ոչ, թե թերարժեքության խնդիր ունենք, այլ մենք բոլորս էլ ինչ-որ չափով անվստահ ենք մեր այս, կամ այն քայլի համար:
Դրա համար միշտ սիրուն, լավ շրջապատում նպաստավոր է գործ անել, ստեղծագործել... Որովհետև մարդիկ իրենց ժպիտով, լավ խոսքով վստահություն են տալիս ու մոտիվացնում են քեզ ավելի լավ բան անելուն ու արածդ սիրելուն:
Մարդիկ մարդկանց կարիք ունեն: Լավ բան չեք կարողանում ասել, ոչինչ մի ասեք, որովհետև յուրաքանչյուր մարդու ձախողումը, կամ վատ տրամադրությունը նաև ձերն է:
Комментариев нет:
Отправить комментарий