воскресенье, 26 августа 2018 г.

Պետք է ավելի քիչ նրանից, ինչը սպանում է


ՙՙԱյն ամենը, ինչ ինձ չի սպանում, դարձնում է ավել ուժեղ՚՚ - այդպես է ասել Նիցշեն, հետո խելագարվել է, իսկ հետո մահացել:
Որովհետև դրանք գեղեցիկ բառեր են, բայց ոչ ճշմարտությունը: Այն ամենը, ինչը մեզ չի սպանում նույն վայրկյանին, սպանում է կամաց-կամաց, աննկատելի: Սպանում է մեր բարությունը և վստահելու ունակությունը: Քնշությունն ու անկեղծությունը: Բաց լինելը, շռայլությունը, պարզ հայացքը և փափուկ սիրտը…
Սուտը, դավաճանությունը, ապերախտությունը, դաժանությունը, անարդարությունը կարող են սպանել ոչ նույն պահին: Այլ կաթիլ-կաթիլ…
Կհանդուրժենք, կդիմանանք, վերքը կլավանա: Սպին կմանա՝ չոր մաշկ: Եվ այդպես, կամաց-կամաց, այդպիսի մաշկով ծածկվում ես, առանց նկատելու՝ ինչպե՞ս այդպես ստացվեց: Եվ կարելի ինքնամխիթարությամբ զբաղվել՝ ես ավելի ուժեղ եմ դարձել: Այո: Սակայն հոգում ևս մի լար կտրվեց, ևս մի բյուրեղյա զանգակ լռեց: Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը այնտեղ, հոգում, մահացավ՝ բարի փերի կամ փոքրիկ հրեշտակ:
Որոնք մեր մասն էին կազմում:
Եվ արդեն հաստատ գիտես, ինչպես պատասխանել հարվածին, ինչպես՝ չար խոսքին: Ինչպես պատասխան տալ, եթե պետք է: Եվ հաստատ գիտես, որ կարող են հարվածել՝ ուղղակի, առանց որևէ պատճառի: Կամ էլ շնորհակալության փոխարեն: Եվ դա ընդհանրապես քեզ չի զարմացնում: Սովոր ես արդեն, և սովորել ես հանդուրժել կամ պաշտպանվել: Սակայն ամեն հարվածի, դավաճանության, հիասթափության հետ անվերադարձ կորցնում ես ինչ-որ բան: Դա ընդմիշտ վերանում է և մահանում: Եվ դառնում ես ավելի ուժեղ, այո: Սակայն այլ լավ արժանիքների հաշվին:
Այն ամենը, ինչ ինձ չի սպանում, ուղղակի չի սպանում նույն վայրկյանին: Սակայն, դարձնում է ուժե՞ղ, թե անսիրտ: Ով իմանա: Պետք է ավելի քիչ նրանից, ինչը սպանում է: Եվ նրանցից՝ ովքեր սպանում են, նույնպես: Որովհետև նրանք միևնույն է՝ մարդասպան են: Ուրիշների նուրբ հոգիների և բարի խոյանքների մարդասպանը…
Աղբյուր՝ Нужно поменьше того, что убивает

1 комментарий: