Ինչ-որ պահից սկսած, դու գիտակցում ես, որ մենությունը գալիս է մարդու հետ, այլ ոչ թե նրա բացակայությունից։Ավելի շուտ՝ ֆիզիկական մտերմությունից և հոգևոր հեռվությունից։
Դուք իբրև թե նստած եք կողք կողքի, բայց ո՞վ կպատկերացներ, այնքան հեռու եք իրարից։ Դու միշտ թաքուն երազել ես այն մեկի մասին, որին չես էլ հանդիպել։
Քեզ սովորեցրել են լսել ու հարգել դիմացինին։ Չնայած, որ երբեք չես շահել դրանից։ Դու անգիր գիտես, թե ով ինչով է զբաղված ( այո, նրանք միշտ զբաղված են, գուցե միայն քեզ համար) , ինչ խնդիրներ ունեն աշխատանքի վայրում, ում զանգին են սպասում առավոտից իրիկուն: Ու երբ այդպես էլ ոչ մեկ չի հիշում իրենց մասին, տխուր ու միայնակ պահերին նրանք անպայման հավաքելու են քո համարը։
Այդ կանխատեսելիությունը ու անիմաստ սպասողական վիճակը, որ գուցե մի օր ամեն ինչ կփոխվի դեպի լավը սկսում է քեզ խեղդել։ Թող այդ մեղքի զգացումը, ապրիր քեզ համար։
Դու ինքդ պետք է փոխվես, սովորիր սիրել քեզ առանց ուրիշների։ Արա այն ինչ դու իսկապես սիրում ես, ոչ թե այն ինչով կուրացրել են քեզ։ Վերջապես ազատվիր այդ ամբոխային միայնության կապանքներից ու քաշիր ազատության շունչը։
Комментариев нет:
Отправить комментарий