Ես զզվում եմ մի մարդուց․․․ այն մեկից, ով ժամանակին ինձ ուժ տվեց և ոտքի կանգնեցրեց։ Իսկ վերջում շատ անարդար վարվելով հեռացավ կյանքիցս։ Մինչև հիմա իմ սիրտը դողում է նրա անունը լսելուց, նկարները տեսնելուց, իսկ այն հազվադեպ ժամանակները, երբ էլի խոսում ենք՝ շունչս կտրվում է։ Դաժան է երբ դեռ սիրում ես մի մարդու, ով էլ չկա հոգեպես, երբ երազում ես ետ բերել անցյալը, կամ ստեղծել մի ապագա, որը երբեք իրական չի լինի։ Տեսնում ես երազներ, որտեղ երջանիկ ես իր հետ, իսկ արթնանալով արտասվում այն մտքից, որ դեռ սիրում ես․․․։ Այո, սերը կույր է, նա չի տեսնում, որ վերջ, չկա էլ նա, չկանք մենք։ Սերը նա է, երբ ատելու չափ սիրում ես նրան, ուզում կրկին գրկել։ Նա երբեք չի իմանա ինչերի միջով եմ ես անցնում, երբեք չի հարցնի արդյոք ապաքինվեցի իր ասածներից հետո։ Իսկ այս սիրտը երբեք չի մոռանա այն օրը, երբ մահացավ մեր ապագան, կոտրվեցին խոստումները, իսկ երազանքների մասին այդ բոլոր խոսակցությունները գետնին հավասարվեցին։ Կապ չունի ինչու, կապ չունի ինչպես։ Դու էլ չկաս․․․․ գնա նաև սրտիցս։ Հիմա ես ուրիշինն եմ, բայց չեմ կարողանում սիրել նրան, չի կարող երկու հոգի լինել սրտումս։ Ես կրկին օգնություն եմ ման գալիս՝ ձևեր, որոնք կփրկեն ինձ։ Աստծուն ես չեմ հավատում, իսկ իմ կյանքում շատ քիչ են մարդիկ, ում հետ ես կարող եմ խոսել նրանից։ Չէ, չեմ ուզում դա զգամ։ Ինչպես կարող են մարդիկ երազել այսպիսի դաժան զգացողության մասին։ Անցել են ամսիներ, իսկ ես քեզ մոռանալու արդեն բոլոր ձևերը փորձել եմ։ Ուղղակի հանձնվել եմ ուզում, բղավեմ բոլորի վրա և կուչ գամ մենակ իմ սենյակում, ատեմ բոլորին, ատեմ քեզ․․․ Ժամանակը չի բուժում, այն ավելի է խորացնում դատարկության զգացողությունը։ Իսկ հիշում ես ես քեզ տետր էի նվիրել, այնտեղ գրված էր, որ կկործանվեմ առանց քեզ, իսկ դու ասեցիր, որ քո հետ կկործանվեմ։ Դե ինչ, երկուսս էլ ճիշտ էինք։ Սկզբից քո հետ էի կործանվում, հիմա էլ առանց քեզ։ Միգուցէ մի օր մենք կրկին կնայենք վերև և կհասկանանք ինչ կորցրեցինք, այդ օրը կկարոտենք մենք անցյալը, բայց էլ երբեք չենք ասի իրար, որ դեռ սիրում ենք։
Комментариев нет:
Отправить комментарий