Ուզում եմ ասել, որ մարդիկ պարզ են, բայց հետո հիշում եմ, որ նրանց ներաշխարհը այնքան բազմազան է․․․
Ամեն մեկն իր ներսում մի ամբողջ տիեզերք է պահում։ Մենք ինքներս հաճախ չենք հասկանում, թե որքան յուրահատուկ ենք։ Աչքերը հոգու հայելին են։ Շատ է եղել, որ նայելով մարդու աչքերի մեջ հասկացել եմ, թե ինչպիսին է նա ներքուստ։ Աչքերը չեն խաբում։ Պատմեմ մի դեպք իմ կյանքից։
Մի անգամ հերթական ձանձրալի սեմինարից հետո քայլում էի դպրոցով։ Հանդիպեցի իմ վաղեմի ընկերներից մեկին։ Նա շատ չէր փոխվել՝ նույն անմտահոգ քայլվածքով և անուշադիր հայացքով էր։ Նկատելով ինձ` նա մոտ եկավ։ Մենք իրար հետ դանդաղ քայլերով տուն էինք գնում։ Նա պատմում էր իր կյանքից, թե ինչքան բան է փոխվել մեր վերջին հանդիպումից հետո։ Վերջին անգամ մենք տեսնվել էինք նրա ընկերուհու թաղման օրը։ Այդ ժամանակ նա լիովին անհույս էր, բայց քանզի ես նրա հետ այդքան մոտիկ չէի, որոշեցի, որ ավելի լավ է իր մանկության ընկերները իր կողքին լինեն այդ դժվար պահին։ Իսկ հիմա նա կանգնած է իմ առջև և ուրախ տեսքով պատմում է իր ամառվանից։ Ասաց, որ ես էլ պետք է անպայման փորձեմ ուտել ձմերուկը աղով և, որ դա շատ տարօրինակ համ ունի։ Հետաքրքիր է․․․․։ Նա լիովին հանգիստ էր, բայց․․․։ Նրա աչքերը․․․, կարծես նա մի ամբողջ հավերժություն քնած չլիներ։ Կարծես այնտեղ խորքում էլ արտասուք չի մնացել ու նա ներսից է լացում։ Աշխատում էր ինձ չնայել պատմելու ընթացքում, դա իրեն մատնում էր։ Իրականում ես գիտեի, որ ամբողջ ամառ նա տանից դուրս չի եկել, դրա համար էլ իր մաշկը հիվանդի մաշկի պես սպիտակ էր։ Ես գիտեի, որ նա դեռ հիշում է այդ դեպքը, հիշում է նրան․․․։ Իր աչքերը ամեն ինչ ասում էին, նրա ժպիտը, պատմությունները, անհոգ դեմքը․․․ այդ ամբողջը սուտ էր։ Ես մի պահ ինձ իր տեղը դրեցի, զգացի, որ նրա ներսի տիեզերքի կեսը քանդված է, բայց նա չէր ուզում դա ցույց տալ։ Այնքան ցավ զգացի, որ ուզեցի նրա փոխարեն, հենց փողոցի մեջտեղում լացեմ։ Շատերը մտածում են, թե մարդիկ եթե ժպտում են, ուրեմն իրենց մոտ ամեն ինչ լավ է, կամ նրանք իրոք երջանիկ են։ Բայց այդ տղան ուղղակի գոռում էր ներսում։ Ես կանգնեցրեցի նրան և պինդ գրկեցի։ Բոլորովին անհրաժեշտ չէր, որ նա խաբի, բայց նա էլ իսկապես ուզում էր հավատալ, որ հրաշալի ամառ է անցկացրել։ Գրկելուց հետո ես նայեցի ուղիղ նրա աչքերի տիեզերքին և ժպտալով ասեցի։
- Եթե էլի որոշես աղով ձմերուկ ուտել` կանչիր ինձ:
Մարդիկ պարզ չեն, նրանք լի են էմոցիաներով և կյանքի սև գծերով։ Իմ այդ ընկերոջը ես էլ չհանդիպեցի այդ դեպքից հետո, բայց նրա աչքերը երբեք էլ չմոռացա։ Տիեզերք, որը կեսը քանդված էր։

Комментариев нет:
Отправить комментарий