понедельник, 17 сентября 2018 г.

Ծիծաղ, որի անունն է պատիժ


... ծիծաղ, որի անունն է պատիժ:
Դե իհարկե խոսքը Վիլիամ Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքի մասին է:
Աշխարհը շատ ավելի գեղեցիկ է, երբ շատ բաներ չես հասկանում: Աշխարհը ավելի գեղեցիկ է քանի դեռ հավատում ենք հեքիաթներին ... Հեքիաթներ կան, որ մեզ սովորեցնում են ճանաչել չարն ու բարին, տարբերել սխալն ու ճիշտը: Կան հեքիաթներ, որոնց մեջ գտնում ենք մեզ, կամ կորցնում ենք մեզ: Թույլ ենք տալիս մտնել մեր կյանք ու փոխել ամեն-ամեն ինչ:
Մենք հավատում ենք հեքիաթներին... Հավատում ենք քանի դեռ մեծ հույսերով փոքրիկ աղջիկներ ենք: Հավատում ենք փոքր ժամանակ, որպեսզի մեծանանք ու տեսնենք աշխարհի, կյանքի ու մարդկանց մյուս երեսը: Եվ երբեմն մենք ենք սեփական հեքիաթի հերոսը:


«... Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:»

Տղան, ով էլի մեծ հույսերով, տարբեր երազանքներով և խառը մտքերով մի երեխա էր չէր տեսել ոչ աշխարհի, ոչ կյանքի և ոչ էլ մարդկանց մյուս երեսը: Նա փոքր էր այդ ամենը հասկանալու համար և պատժվեց մի արարքի համար, որը անհասկանալի էր: Երեխայական հասարակ մի արարք, որին լուրջ վերաբերելը ուղղակի ծիծաղելի էր: Ծիծաղելի ...
Ուսուցիչը ծիծաղը համարեց պատիժ նրա համար: Պատիժ բառը վախեցնող է: Մի տեսակ խստություն կա այդ բառի մեջ, որը կարող է սարսափեցնել յուրաքանչյուրին: Ստիպել ծիծաղել 1 ժամ: Ծիծաղ, որը պատիժ էր: Եվ ծիծաղ, որի վերջը լացն էր:
Տղան պատժվեց և սա խոցեց նրան: Իսկ ուսուցիչը կարծես արդեն խելագարված էր: Տղան հասկացավ շատ ավելին քան պետք էր: Դուրս եկավ դասարանի պատերից և տեսավ հենց այդ մյուս երեսը՝ մեծանալով մի քանի տարի...

Եվ միշտ էլ աշխարհը շատ ավելի գեղեցիկ է, երբ շատ բաներ չես հասկանում։


Комментариев нет:

Отправить комментарий