Միշտ բանակցությունների, զրույցների ժամանակ ամենախոցելի թեման հավատն ու կրոնն է: Ու միշտ ես ունեմ իմ հաստատուն կարծիքը դրա վերաբերյալ:
Սկզբում ասեմ, որ ես քրիստոնյա եմ, բայց չեմ սիրում իմ դավանանքի մասին խոսել, կամ արտահայտել իմ կարծիքն, որովհետև իմ տեսանկյունից դա նմանվում է թույլ բռնության տեսակ դիմացինի դավանանքի նկատմամբ: Նույնիսկ այն դեպքում, երբ ես բանակցությունների ժամանակ շատ հստակ ու թափանցիկ կերպով իմ ասելիքը ներկայացնում եմ որպես կանոն ու համոզում եմ դրանում այլոց: Դրա համար միշտ ես անդրադառնում եմ ոչ, թե հավատին ու դավանքին, այլ տարբեր դավանանքներ ունեցող մարդկանց փոխհարաբերությունների և միասին շփվելու նրբությունների մասին:
Կոնկրետ ինձ համար, կապ չունի, թե մարդը ինչ դավանանք ունի: Մարդուս մարդն է լավը ու մեր բանականությունն էլ ամեն դեպքում լավն է: Այդ ուրիշ բան, թե ինչ ասել է լավ, կամ վատ: Չնայած այս հանգամանքին ինձ համար ավելի սիրելի է անհավատ մարդը, քան ցուցամով հավատացյալն: Այդ ուրիշ բան, որ անհավատ մարդ չկա ու դա պայմանավորված է նրանով, որ իրենք գոնե հավատում են իրենք իրենց, հավատում են, որ սիրում են, կամ ատում են այս կամ այնը... Եվ մեկ սիրուն օրինակ` Աղասի Այվազյան «Հավատ»-ից:
Շատ է եղել, երբ եկեղեցում պատարագից շուտ դուրս գալու, չչոքելու, նստելու, կանգնելու համար մեկը մյուսին նկատողություն է անում: Ու չկա մեկը, որ ասի` <<Այ մարդ, քեզ ինչ, դու արա այնպես ինչպես դու ես չիշտ գտնում ինչ գործ ունես ինձ հետ>>: Պետք է հասկանալ, որ այդ կերպ միջամտելը ևս չարություն է: Հաղթահարեք ձեր մեջ այդ սուտ ինքնավստահությունն, դուք ավելի սիրելի չէք դառնում դրանով:
Ամեն դեպքում պետք չէ վարկաբեկել այս կամ այն դավանանքը, կրոնը ու անհավատությունը: Ոչ ոք մյուսից լավ չէ ու ոչ ոք մյուսից վատը չէ: Անհավատին պետք է հարգել որպես անհատականություն, իսկ անհավատն իր հերթին կոններն թող գոնե հարգի միայն մշակությայն տեսանկյունից:
Комментариев нет:
Отправить комментарий