вторник, 11 сентября 2018 г.

Դու կայծերի փունջ ես


Ես այնքան եմ ցանկանում քեզ բացատրել, որ ամեն ինչ կարգին է, որ վախենալու ոչինչ չկա:
Դե, հա, թվում է թե սառնամանիքը, բարկությունը և անգունությունը կառավարում են սիրտդ, բայց դա ընդամենը թվում է: Ընդամենը թվում է:
Ես ցանկանում եմ ասել, որ դու կենդանի ես, և այդ պատճառով քեզ հետ ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լավ է, իսկ դու սկսում ես լաց լինել, ուղղակի ՙՙկենդանի՚՚ բառը լսելուց, և լաց լինելու հետ համատեղ փորձում ես ինձ բացատրել, որ ոչ մի այդպիսի բան չես զգում ներսումդ, որ ուժը, գեղեցկությունը, կյանքը, այդ բառերը ուրիշների համար են, իսկ դու ասում ես, որ ծնվել ես, որովհետև աստված ուղղակի թափահարել է ուսերը. դու ծնվել ես այդ ժեստից։
Ես այնքան եմ ցանկանում, որ դու դադարես լաց լինել, դադարես մեջքիդ վրա և սրտիդ մեջ պահել թախիծ, որպեսզի սիրտդ չճմլվի ամեն անգամ, երբ մտածում ես այն մասին, թե ինչ կլինի վաղը, ինչ է եղել  երեկ և ինչ կա այսօր: Որպեսզի լինես ազատ:
Որպեսզի դու զգաս քեզ աշխարհի նկարի մի մասը (զարմանալի գեղեցիկ մասը), այդ զրնգուն գոյության մի մասը: Եվ միաժամանակ՝ զգաս քեզ ամբողջական, գնահատես ինքդ քեզ, դե գիտես, առանց այդ ՙՙ ես արժեմ այնքան, ինչքան արժե իմ աշխատանքը՚՚: Որովհետև, ախր, ո՞վ է այստեղ աշխարհը փոխելու համար աշխատավարձ տալիս: Ինչպե՞ս է աշխարհը քեզ հատուցելու այն շատ հետաքրքիր երազը, որը դու տեսել ես համարյա լուսաբացին, ինչպե՞ս է հատուցելու քո չբարկանալու վեհանձն ցանկությունը, երբ դու երկար ժամանակ կանգնած ես կանգառում, ինչպե՞ս է հատուցելու այն նախշը, որը դու կարողացար նկատել սառած պատուհանի վրա:
Ես այն բանի մասին եմ ասում, որ դու կարող ես մի քանի տարի աշխատել Շատ Կարևոր գործի վրա և չզգալ լիարժեքություն, ոչ էլ արձագանք: Իսկ հետո, օրինակ, պարել ափին, ուղղակի, առանց մտածելու, թե դա ինչպես է կողքից նայվում՝ և պարի մեջ ստեղծել մի աշխարհ:
Այդքան ժամանակ մարզել մեծ լինելու, մեջքը ուղիղ և հեռավորություն պահելու ունակությունը, իսկ հետո նկատել, որ ամենահրաշալի ակնթարթներին, երբ հանդիպում ես այն մարդուն, ում շատ էիր կարոտել, երբ ընկղմվում ես ջրի մեջ, երբ տալիս և ստանում ես նվերներ, երբ զգում ես ցնծություն ու երջանկություն, քեզ պահում ես մի երեխայի պես, ում պաշտում են։
Դու կայծերի փունջ ես, և այդպես չի լինում, որ դրանք մարեն։ Դե, այո, երբեմն նրանք խամրում են, բայց այդ դեպքերի համար գոյություն ունի անկեղծությունը, գոյություն ունեն խոսակցություններ և երաժշտությունը, որոնցից ստանում ես էլեկտրական պարպումներ, գոյություն ունեն համբույներ, ճանապարհի քարտեզներ և սիրտ, որը նրբազգաց կերպով արձագանքում է իր մարդկանց և ընդհանրապես մեզ շրջապատող իրականությանը։
Աղբյուր՝ Ты вся – букет из искр, и такого не бывает, чтобы они гасли

Комментариев нет:

Отправить комментарий