Մենակությունը չափման միավոր չունի, երբեք չես կարող ասել, թե որքան մենակ ես դու:
Մենակ ես` անկախ նրանից, թե ով կա կողքիդ: Կա մենակություն, որի մասին ոչ ոք չի իմանա:
Կա մենակություն, որը լքում է քեզ ընդմիշտ:
Եվ կա անխուսափելի, անժխտելի մենակություն, որ էլ երբեք ոչ ոք չի կարող փոխել:
Բոլորի հոգում կա մենակություն` ոմանք գիտակցում են, ոմանք էլ դեռ ոչ: Քոնը երևի չգիտակցված մենակությունն է: Իսկ իմը` չգիտեմ: Մենակությունը պարտադիր չէ, որ ունենա պատճառը: Մենակությունը ինքնին բավարար պատճառ է:
Մենակություն կա, որ ինչ-որ մեկին ինչ-որ պահի երջանկացնում է: Ժպտում է հոգին կարճատև, բայց ժպտում է գիտակցաբար: Հոգին թռչում է` թիթեռ է: Հոգին թիթեռ է, հոգիդ... Սակայն, վայելիր, ապրիր, քո կյանքը կարճ չէ: Մենակ կարող ես թռչել, չէ՞ որ դու թիթեռ ես:

Комментариев нет:
Отправить комментарий