пятница, 28 сентября 2018 г.

Ծիծաղել


Ըստ իս կարելի է ծիծաղել հենց այնպես։ Բավական է հիշել այն աշխարհը, որտեղ ապրում ենք, թե ինչքան թերի է նա։ Այդ ամենը կստիպի ինձ ծիծաղել, բայց ոչ երկար, քանզի դա միևնույն ժամանակ շատ ցավալի է։ Մենք միշտ ուզում ենք, որ ամեն ինչ <լավ> լինի։
Եթե այդպես չի լինում կարելի է ուղղակի ծիծաղել և թախծով առաջ անցնել։ Ամեն դեպքում ծիծաղը շատ ունիվերսալ ժեստ է, այն կարելի է օգտագործել երբ ուրախ ես, երբ տխրություն ես թաքցնում կամ էլ երբ անհարմար իրավիճակում ես հայտնվել։ Այդպիսի սովորական բաներին մենք ուշադրություն ենք դարձնում  դեռահաս ժամանակ, երբ մեզ սկսում են հետաքրքրել անգամ ամենաաննշան սովորություններն ու ժեշտերը։ Մարդիկ պարզունակ են են։ Նրանց տրամադրությունը կարելի է շատ հեշտ փոխել՝ ստիպել նրանց ծիծաղել, արտասվել կամ կարմրել։  


Комментариев нет:

Отправить комментарий