воскресенье, 30 сентября 2018 г.

Այդ աչքերը չեն ստում...

Մենք փորձում ենք թաքցնել այն ինչ չենք ուզում, որ տեսանելի լինի: Եվ հաճախ մոռանում ենք, որ մեր աչքերը խոսել գիտեն:
Խոսում` մեր դեմ կամ մեր օգտին: Նրանք ազնիվ և հավատարիմ ընկերներ են:
Այդ աչքերը, նրանք երբեք չեն ստում:
7 բիլլիոն մարդիկ, և 14 բիլլիոն աչքեր` իրարից տարբեր, մեկը մեկից գեղեցիկ : Բոլորի աչքերը գեղեցիկ են` անկախ տարիքից: Նրանք պարզ են ու մաքուր:
Հաճախ մարդիկ ստում են, բայց աչքերը չեն կարողանում: Իսկ՞ եթե ստում են, ուղղակի մենք չենք հասկանում: Կարծում եմ, եթե ստեն միանգամից կմատնվեն:
Աչքերը մարդու հայլին է: Աչքերը շատ բան կարող է պատմել մարդու մասին: Կարող է ասել, թե որքան անկեղծ է, որքան ամաչկոտ և որքան ուժեղ: Բոլորի աչքերը ունեն տարբեր երանգներ` ինչպես ասում էի 7 բիլլիոն երանգներ, բաց մեկ ընդհանուր նմանություն ունեն` բոլորինը բարի է:

Եթե քո աչքերը երբևէ ստել են, ուրեմն ամուր փակիր` այնքան ամուր, որ ինքդ ամաչես: Չէ՞ որ աչքերը ստել չգիտեն` նրանք բարի են, իսկ դու երբևէ հարցրել ես, թե որքան անկեղծ կարող են լինել քո աչքերը քեզ հետ:

Комментариев нет:

Отправить комментарий