вторник, 2 марта 2021 г.

Սխալներ

Սխալներ անում ենք բոլորս, և ոչ ոք անսխալական չէ: Սխալները բնական երևույթներ են, սխալվելը ևս: Սխալվելով մենք ճիշտ ճանապարհ ենք կերտում: Ճիշտ ճանապարհի հիմքն էլ հենց այն սխալներն են, որոնք մենք գիտակցել ենք և դասեր քաղել: Սխալները միշտ պետք է վերլուծել, հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը հանդիսացել, ի՞նչն է ստիպել մեզ շեղվել ճիշտ ուղղուց: Սխալվել պետք է, և, առհասարակ, յուրաքանչյուր քայլափոխի մենք սխալվում ենք: Պարզ ճշմարտություն է, որը ուզենք, թե չուզենք գիտենք և ընդունում ենք, թեկուզև ինքներս մեր մեջ, բոլորից գաղտնի: Սխալվելուց առաջ պետք է մտածել: Կան սխալներ, որոնք կարող են շրջել, տակնուվրա անել մեր կյանքը, լինեն նորի սկիզբը կամ ամեն ինչի վերջը: Ճակատագրական սխալներից պետք է հեռու մնալ, փոխադարձ ձգտում չառաջացնել: Սխալվե՛ք, սխալվեք ճիշտ ու մանրակրկտորեն, որ նույնքան ճշտգրիտ քայլերով էլ կարողանաք առաջ գնալ…

Комментариев нет:

Отправить комментарий