среда, 3 марта 2021 г.

Եսասերներ ենք, բայց խղճով

 Ամենօր տեսնում եմ կյանքից հոգնած պատանիների, պատանիներից բողոքող մեծահասակների, մեծահասակներից վրդովված երեխաների, ովքեր պահանջում են նոր խաղալիք՝ անտեսելով իրենց հին խաղալիքները: Մարդիկ էլ են այդպիսին հոգնում են հին «խաղալիքներից» և պահանջում՝ նորերը:

Երբևիցե պատկերացրել ես, թե որքան ընկերներ ես ունեցել քո ամբողջ կյանքի ընթացքում, բայց դու հիշում ես միայն կարևոր պահերը և նոր հիշում այդ պահին քեզ հետ եղած մարդկանց: Հիմա դու ունես ընկերներ, բայց քանիսի՞ն կհիշես մի քանի տարի անց: Քո շրջապատը փոխվում է, իմը նույնպես, բայց իմ խիղճը տանջում է բոլոր «մոռացված» մարդկանց համար: Ես քայլում էի մանկությունից մնացած այգիներից մեկում և տեսնելով երեխաներին, հիշեցի մանկությանս ընկերներին: Վերջերս տեսա նրանցից մեկին, բայց փոխվել էր, ես էլ էի փոխվել… Մենք խոստացել էինք հավերժ ընկերներ մնալ, բայց որքան մեծանում ես բնավորությունդ փոխվում է և նոր մարդիկ են գալիս քո կյանք: Ինչ անել, հետ գնալ անցյալ խղճի հետևից, թե եսասիրաբար շարժվել առաջ՝ մտածելով, որ նրանք էլ են այդպես արել: Կարծում եմ մենք բոլորս էլ «եսասերներ» ենք:)

Комментариев нет:

Отправить комментарий