вторник, 9 марта 2021 г.

Ընտրիր քո տարբերակը

 Հուշում՝ երկու ճանապարհնրից միշտ ընտրիր երրորդը, այն կստեղծես դու և կլինի ամենահարմարը:

Մենք հաճախ ենք հայտնվում երկընտրանքի մեջ և ընկնում մտքերով՝ փորձելով գտնել իդեալական տարբերակ, բայց իդեալական ոչինչ չի լինում, պետք է ուղղակի սխալվել և հետո երկրորդ անգամ չանել նույն սխալը, հակառակ դեպքում ամբողջ կյանքում չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե սխալվեինք և կսկսենք ակամա ավելի մեծ սխալներ գործել:

Երբ հայտնվում եմ երկընտրանքի առջև, փորձում եմ պատկերացնել հետևանքները, որոշ ժամանակ հետո հասկանում եմ ես սխալվել եմ, թե ոչ, և հետո կամ ամենինչ գնում է իր հունով, կամ դաս եմ առնում սխալ որոշումիցս և կյանքս սկսում նորից՝ հիշելով սխալներս և այլևս չկրկնելով դրանք: Երբեք ուշ չէ անկեղծ լինելու և ուրիշներից խորհուրդ հարցնելու համար: Լսելով մի քանի կարծիք՝ դուք ավելի խելամիտ որոշում կկարողանաք կայացնել: Լսեք բոլոր կարծիքները՝ անկախ նրանից կլինեն հիմար կքրծիքներ, թե խելամիտ, բացահայտեք՝ ինչու է մեկը խելամիտ, մյուսը հիմար, և դուք կդառնաք ավելի հաջողակ և հավասարակշռված: Մի վախեցեք ընտրել երկու հասկացություններից մեկը, երկուսն էլ կտան դրական արդյունք: Ամենինչ կախված է ձեր մտածելակերպից:

Комментариев нет:

Отправить комментарий