четверг, 4 марта 2021 г.

Գեղեցկություն

Ամեն ինչ գեղեցիկ է, բացարձակապես ամեն ինչ: Գեղեցիկ են մարդիկ, գեղեցիկ է բնությունը, գեղեցիկ են ծաղիկները, գեղեցիկ է աշխարհը, և, ի վերջո, գեղեցիկ է կյանքը: Գեղեցիկ է ու բարդ: Ամեն ինչի մեջ պետք է նկատել գեղեցիկը, եթե ուզում ենք գոնե լիցքավորվել հետագայի համար: Ներքին գեղեցկությունը ամենակարևորներից է, երբ մարդու հոգին գեղեցիկ է լինում, դրա արտացոլանքը երևում է: Գեղեցկությունը ցանկացած մանրուքի մեջ է: Գեղեցիկը նաև գիտակցումների մեջ է, ճշմարտության: Գեղեցիկ է, երբ կարողանում ենք գիտակցել, որ կա բարություն, որն էլ իր հերթին է գեղեցիկ: Ամեն ինչ պատճառահետևանքային կապով կապակցված է: Գեղեցիկը գեղեցիկն է տեսնում ու նկատում: Գեղեցկություն տեսնել ու նկատել յուրաքանչյուր ոք չի կարող, մարդու էությունից է կախված: Գեղեցիկը տեսնելն, իսկապես, ավելի քան կարևոր է, քանզի գեղեցիկը տեսնելով առնվազն գեղեցկանում ենք…

Комментариев нет:

Отправить комментарий