понедельник, 8 марта 2021 г.

Ինչու՞

Կյանքը հարցերի մի մեծ ու անվերջանալի փունջ է: Անընդհատ հարցեր ենք տալիս բոլորին, ինքներս մեզ, կյանքին, Աստծուն: Փնտրում ենք մեզ հուզող հարցերի պատասխանները, որոնք երբեմն գտնում ենք, երբեմն ՝ ոչ: Ամենաշատ տրվող հարցը «ինչու» — ն է, քանզի հենց դրա տակ են թաքնված պատասխաններից շատերը: Տալով այդ հարցը, իրականությունը փոքր ինչ պարզեցնում ենք մեզ համար: Այդ հարցն է հանդիսանում այն ամուր հիմքը, որի շնորհիվ տեսնում ենք ամեն ինչի սկիզբը: Շնորհիվ «ինչու» — ների, մենք կարողանում ենք խորապես վերլուծել, հասկանալ, թե ի՞նչը հիմք հանդիսացավ ինչ-որ եղելության, ինչի հետևանքով կատարվեց, ինչը խթան հանդիսացավ, արդյո՞ք մենք նպաստել ենք դրան: Նման հարցաշարը ենթադրում է արդյունք պատասխանների տեսքով: Մենք փորձում ենք հարցեր տալ, որպեսզի կարողանանք իմաստ փնտրել: Շատերը կարծում են, որ մենք կորցնում ենք կյանքն ու ժամանակը իմաստ փնտրելու վրա, շատերն էլ կարծում են, որ իմաստ միշտ պետք է փնտրել: Կյանքում ամեն ինչ իմաստավորված է: Իմաստ պետք է փնտրել, չմոռանալով ապրել կյանքն ու ժամանակը…


Комментариев нет:

Отправить комментарий