четверг, 11 марта 2021 г.

Հիասթափություն

Հիասթափությունը թևաթափ է անում, դանդաղ սպանում: Ամենացավոտը հիասթափությունն է կյանքից: Հիասթափությունը կյանքից, այնուամենայնիվ, ազդարարում է կյանքի մի նոր փուլ, որը ըստ ամենայնի ՝ վերջինն է: Հիասթափությունը որևէ մեկից կամ իրավիճակից, ցավոտ է լինում անկախ ամեն ինչից, սակայն անցնող ժամանակի հետ մեղմանում է, ամեն անգամ այն մեր առջև պահում ՝ չսխալվելու համար: Հիասթափությունը շատ հաճախ պայմանավորված է լինում նրանով, որ չեն իրականանում մեր սպասումները: Երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, կարծում ենք, թե այս մեծ աշխարհը ամենաարդար տեղերից է, որտեղ կարող էինք հայտնվել, սակայն մեծանալու հետ մեկտեղ իրականությունը այցելում է մեզ, սթափեցնում ու փորձում ճիշտ ուղղու վրա դնել: Մենք հիասթափվում ենք այն ճշմարտությունից, որը փոխում է ամեն ինչ: Մենք հիասթափվում ենք ամենակարևորից ՝ կյանքից, որովհետև կեղծավորությունը սպանում է կյանքը, սպանում է մեր մեջ, չարը կործանում է, իսկ իրականությունը…առանց այդ էլ ցավող հոգին վերջնականապես փշուր — փշուր անում…

Комментариев нет:

Отправить комментарий