воскресенье, 28 марта 2021 г.

Ժամանակ

Մենք չենք հասցնում ժամանակին համընթաց շարժվել, կամա, թե ակամա…Մենք չենք էլ հասցնում նկատել, թե երբ մութը վրա հասավ, երբ արևածագը ողջունեց մեզ։

Ժամանակը, իրոք, մի ակնթարթ է։ Այն պետք է բոլորին։ Հաճախ մենք ուզում ենք կանգնեցնել ժամանակը, որպեսզի վայելենք պահը, վայելենք սիրելիների ներկայությունը, վայելենք, ամեն ինչ…Չենք նկատում, որ ժամանակը մեր վայելքները հաշվի չի առնում, թվում է, թե սպասում է մեզ, բայց իրականում այն փախչում է։ Հաճախ էլ փորձում ենք ժամանակից առաջ ընկնել, իմանալով, որ չի ստացվի։ Փորձում ենք կանխատեսումներ անել, պլաններ կազմել, թեև գիտենք, որ այդպես հնարավոր չէ։ Մենք կարող ենք կառավարել ժամանակը, բայց ՝ մասամբ։ Ժամանակը, ինչպես ասում են, ոսկի է։ Այն պետք է խելամտորեն օգտագործել, նպատակաուղղված։ Ժամանակը անգին է, կարողացե՛ք գնահատել այն…

Комментариев нет:

Отправить комментарий