суббота, 27 марта 2021 г.

Մտքեր

Մտքերը շատ են, շա՜տ — շա՜տ: Անկեղծ ասած, դժվար է դիմակայելը մտքերի հոսքին: Դժվար է կողմնորոշվել, որը քաղել, որը վերցնել, որը ստանալ: Մեր գլխում միանգամից տարատեսակ մտքեր են լինում ու առաջանում: Տարանջատումն է դժվար, բայց ոչ անհնարին:

Մտքերը, առհասարակ, շատ հաճախ ստիպում են երկմտել, տատանվել, որովհետև նման անկանխելի մտքերի հոսքի ժամանակ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ո՞րն է ճիշտը, ո՞րը ՝ սխալ: Շատ հաճախ էլ, պարզապես հոգնելով դրանցից, փորձում ենք հանգստանալ, երբեմն ստացվում է, երբեմն ՝ ոչ: Մտքերը քաոս են առաջացնում, իսկական քաոս: Անհրաժեշտ է կառավարել մտքերի հոսքը, գիտակցել պահի լրջությունն ու հետևանքները, սթափ մտածել, կողմնորոշվել: Դրանց իրագործումն ու չիրագործումը աներևակայելի արդյունքների և իրողությունների է հանգեցում…

Комментариев нет:

Отправить комментарий