Առաջինը խոնարհության մասին է։ Ռազմիկը ոչ մեկի առաջ չի խոնարհվում և ոչ էլ թույլ է տալիս, որ իր առաջ խոնարհվեն։ Մինչդեռ աղքատ մարդը կխոնարհվի իրենից բարձր մարդու առաջ, և կստիպի, որ իրենից ցածրն էլ խոնարհվի իր առաջ։ Այստեղ մարդկային տարբեր խավերի մասին է։ Բայց ով է ասել, որ մարդիկ կարող են իրենց բարձր դասել ուրիշներից, կամ այլ մարդկանց իրենցից ցածր դասել։ Մարդիկ բոլորն էլ հավասար են, անկախ նրանց կարգավիճակից։ Այստեղ արդեն ռազմիկը խոնարհ մարդ է, իսկ աղքատը՝ ոչ, որովհետև կարծում է, որ ինքը ինչ-որ մեկից ցածր է, իսկ ուրիշ մեկը՝ իրենից է ցածր։
Երկրորդը ինքնավստահությունն է։ Սովորական մարդը ինքնավստահությունը որոնում է ուրիշների մեջ, կառչում մարդկանցից, մինչդեռ ռազմիկ այն որոնում իր մեջ և հավատում է միայն իր ուժերին։
Ինքնավստահ լինել` նշանակում է, որ դու, անշուշտ, գիտես ինչ-որ բան: Ռազմիկի խոնարհությունը արարքների և զգացմունքների կատարելագործումն է
Սեփական անձի վրա կենտրոնացած լինելը առաջացնում է մի շարք խնդիրներ և դրանք շարունակ ավելանում են։ Բայց չի նշանակում, որ ինքդ քեզ պետք է ուշադրություն չդարձնես։ Ոչ, պարզապես ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
Այլ մարդկանց վրա զայրանալը նշանակում է կարևորություն տալ դրանց, բայց դա վնասելու է միայն ինքդ քեզ, չթողնելով, որ դու լինես ազատ և հանգիստ վիճակում։
Ինքնահավանության զգացումը մարդու ամենագլխավոր և ամենաուժեղ թշնամին է: Նա տառապում և վիրավորվում է մտերիմների արարքներից և ոտնձգություններից, և այդ հանգամանքը նրան թուլացնում է:》
Պետք չէ լինել ինքնահավան, գոռոզ և անել վատ արարքներ, կարծելով, որ դրանք լավն են։ Ինքնահավանությունը չարիք է, այն խորտակում է և գցում անդունդը, որտեղից ելք գտնել և կյանք վերադառնալ դժվար է ստացվում։ Պարզապես պետք է իմանալ, որ ինքդ քեզ գնահատելը ու սիրելը տարբերվում են ինքնահավանությունից և գտնել ճիշտ ուղին։
Ռազմիկը սիրում է և վերջ, իսկ մարդը սիրում է և ուզում է սիրված լինել։ Ռազմիկը պարզապես սիրում է առանց սպասումների և պահանջների, իսկ մարդը անընդհատ սպասում է, որ իրեն կսիրեն, իր հետ կվարվեն այնպես, ինչպես ինքն է վարվել։ Բայց այդպես ճիշտ չէ։
Մարդիկ հասկանում ու գիտակցում են այնքան, որքան իրենց է հարկավոր, մինչդեռ ռազմիկը ամեն ինչ գիտակցում է և այդպիսով նա անկախ է։
Նա, ով ուզում է հետևել ռազմիկի ուղուն, պետք է ազատ լինի տիրելու կրքից և իրերին կառչած մնալուց:

Աղբյուր՝ Սվետլանա Ասատրյան
Комментариев нет:
Отправить комментарий