Դրսում ուշ աշուն է․․․կվերցնեմ սուրճս ու կնստեմ։
Կսպասեմ, կսպասեմ այնքան, որ կհոգնեմ սպասելուց, բայց միևնույն է, կհավատամ, որ կգաս։ Քո գալու մասին մտքերից սուրճն էլի կսառչի, էլի չեմ հասցնի, բայց էլի կսպասեմ քեզ։ Կնայեմ պատուհանից դուրս ու բոլոր անծանոթ դեմքերի մեջ կփնտրեմ ծանոթը, կփնտրեմ ՝ քեզ, կփնտրեմ այն դեմքը, որը դաջվել է հիշողությանս մեջ։ Ես քեզ սպասում եմ, գիտեմ չես գալու, բայց ինչո՞ւ է ինձ թվում, թե շունչդ եմ զգում: Ընդամենը մի բառ քեզ հետ խոսել եմ ուզում, ընդամենը մեկ դատարկ սուրճի բաժակ եմ ուզում: Թվում է, թե մի օր հանկարծ, թողած ամեն ինչ, վեր ես կենալու ու ետ դառնալու: Ասել էիր, թե նույնիսկ այս աշխարհում չլինես, միևնույն է, ետ ես գալու։ Ու լցվում է տունս նորից սուրճի բույրով, նստում եմ նորից նույն սենյակում, նորից փնտրում եմ հայացքդ ծանոթ, սպասում եմ նորից, բայց ե՞րբ ես գալու։
Комментариев нет:
Отправить комментарий