Սիրելը երջանկության բանալին է:
Մենք երջանիկ ենք, երբ սիրում ենք՝ անկախ սիրվելուց: Անշուշտ սիրելը հաճելի է, բայց դժվար է վստահել մեր սիրած էակին: Վստահել նշանակում է անկախ ամենինչից իմանալ, որ ինչ էլ լինի չի ցավեցնի քեզ: Պարտադիր չէ, որ սերը լինի փոխադարձ, բայց պետք է սիրել արժանի մարդկանց, ովքեր արժանի են սիրվելու: Սխալներ կարող են գործել բոլորը, բայց ոչ շարունակական, շարունակական սխալներ գործում են միայն սիրուց անտեղյակ մարդիկ: Հնարավոր է իրենց սերը տարբերվում է, բայց դիմացինի հանդեպ հարգանքը և վստահությունը երբեմն ավելի անհրաժեշտ են, քան սերը: Չեմ համարում ինքնամփոփ պատկերացումները սեր, իրական սերը տրվում է իրական մարդկանց, առանց անթերի պատկերացումների և կեղծ ներշնչանքի: Իրական սերը երջանկություն է:
Комментариев нет:
Отправить комментарий