Մեկ տարի առաջ այս նույն պատմվածքը ձևակերպեցի այլ կարծիքով։
Այս տարի կրկին ընթերցեցի և կարծում եմ շատ բան մեջս փոխվեց։Պատմվածքը ուսուցողական էր ։Հեսսեն իրականում բարդ գրող է , բոլորը չէ որ նրան կհասկանան։Հեղինակը ասում է ՝ թե ինչ է երջանկությունը, սերը, որոնք են մեզ համար ամենից կարևոր զգացմունքները, ինչպես ենք սիրում և ինչու: Պատմվածքում արտահայտված մտքերից բոլորի հետ էլ համամիտ եմ, սակայն ամենից շատ ինձ դուր եկավ այս հատվածը, որին կարող եմ ասել, որ ունեմ նաև հակասող պատասխան․ «Ես իմացա, որ սիրված լինելը ոչինինչ է, սիրելը, սակայն, ամեն ինչ»:Սիրված լինելը հաճելի բան է , սիրելը նույնպես։Բայց նյութականը չէ, որ լիովին երջանիկ է դարձնում մեզ։ Եվ մի հատված ստեղծագործությունից, որով հեղինակն ուզում էր ապացուցել սիրո միջոցով երջանկանալու դերը մեր կյանքում. «Երջանկությունը սերն է, ուրիշ ոչինչ։ Ով, կարողանում է սիրել, երջանիկ է»: Այո ով կարողանում է սիրել , ներել և չըչարանալ , նա երջանիկ է։Սիրեցի պատմվածքը և խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ ու կարդալ։Ոչինչ կարդա երկու կամ երեք անգամ, դու չես կորցնի այլ հակառակը։Եթե նմանատիպ հեղինակի ստեղծագործություն եք կարդալու ապա մեկ անգամ կարդալը բավական չէ, ընդհանրապես մենք մեր կարծիքը փոխում ենք օրեցօր։
Комментариев нет:
Отправить комментарий