Նման հրաժեշտները իրենց հետևից թողնում են անպատասխան հարցեր և ապագայի հիշողություններ,
որոնք մնում են միայն մեր երազներում և այդպես էլ չեն իրականանում: Մենք կարոտում ենք մարդկանց, կապում նրանց նոր ծանոթների հետ, բայց կորցնում ենք մի օր, երբ հասկանում ենք հրաժեշտի պատճառը: Ուղիները փոխվում են և մենք մնում ենք կանգնած կամրջի եզրին, իսկ կամուրջը մեզ միացնում է մեկ այլ կամրջի: Մենք չենք ընտրում մեր շարունակելի ուղին, ուղին է միանում իր նախընտրածին՝ մեզ թողելով անպատասխան: Սպասենք մինչև կամուրջները միանան և շարունակենք քայլել առաջ, մինչև վերջ: Որոշ ժամանակ հետո, երբ կանցնենք կամուրջը, կստանանք նվերի փաթեթ: Այն կպարունակի հարցերի պատասխանները, որոնք մենք պատվիրել էինք: Ուշացումով նվերները հասնում են, երբ մենք այլևս չենք սպասում նրանց:
Комментариев нет:
Отправить комментарий