среда, 30 марта 2022 г.

Սառնության զգացումը

 Մի պահ, սառնություն ես զգում մարմնումդ ու հոգումդ, բ

այց ինքնակամ կարող ես միայն մարմնիդ տաքության մասին հոգ տանել, ծածկվել ծածկոցով և թեյել։ 
Իսկ հոգուդ սառնությունը թողնում ես բախտի քմահաճույքին, ու մեկ էլ տաք հիշողությունները գրկում են քեզ։ Ցավալի է։ Հիմա կասեք ի՞նչը։ -Հիշողությունները։ Ցավոտ են․ երբ մի կողմից հիշելով տաքություն ես զգում, աչքերդ փակում ու գնում դեպի հետ, բայց մեկ էլ հետ ես գալիս իրականություն ու հասկանում, որ կրկանկի ցավ ապրեցիր ամեն պահը հիշելով․ Հասկանում ես, որ չկա էլ էտ պահը, չկա էլ էտ մարդը, չկան նույն զգացողություններն ու զգացմունքներն։ Անցան ու գնացին։ Բաց թողեցինք, չուզենալով, բայց թողեցինք։ Իսկ հիմա կողք կողքի նստած մտքներումս հիշում ենք ամեն մի պահը, ու ընկում հիշողության գիրկը, լուռ ժպտում ու հայացք թեքում միմյանցից։ Մենք էլ մնացինք բախտի քմահաճույքին, սպասելով, որ միմյանց փոխարեն մեկ ուրիշը մեզ գիրկն առնի։

Комментариев нет:

Отправить комментарий