Այդ 46 րոպեն շատ աննկատ անցան։ Քանի-որ ես շատ ուշադիր էի հետևում ժամանակին՝ նկատեցի, երբ այդ 46 րոպեն անցան, և ասացի Բիլլիին․
— Լսիր, երևի արդեն եզրափակվենք։ Արդեն 51 րոպե անցավ։
— Լավ։ Դե արի արդեն պատրաստվենք, որ գնանք։
— Ճիշտ միտք է։ — Ասացի ես և մենք սկսեցինք հավաքվել։
Ես արդեն անձնագիրս և դրամապանակս գցել էի պայուսակիս մեջ, դրա համար էլ ինձ շատ քիչ բան էր մնացել վերցնել։ Պայուսակիս հատուկ գրպանիկում տեղադրեցի հեռախոսս, իսկ հետո նաև հեռախոսիս լիցքավորիչը։ Նույնիսկ չգիտեի պետք կգա, թե չէ, բայց ամեն դեպքում վերցրեցի։ «Ո՞վ գիտի ինչ կարող է պատահել։» մտածեցի ես։
Մենք դեռ մի 2-3 րոպե հավաքվում էինք, իսկ երբ վերջացրինք, վերձրեցինք մեր իրերը և դուրս եկանք սենյակից․
— Դու այստեղ սպասի, իսկ ես․․․ — Ասացի ես, և կտրուկ բացվեց Ջեյնի սենյակի դուռը։
Սենյակից դուրս եկավ Ջեյնը և Բիլլիին նայելով ասաց։
— Օ՜, դու է՞լ ես գալիս մեր հետ։
— Հա, մայրիկը թույլ է տվել։
— Ավելի լավ։ — Ասաց Ջեյնը ապա խոսքը ուղղեց ինձ։ — Ը՜մ, արդեն գնա՞նք։
— Կարծում եմ՝ այո։ — Ասացի ես և մենք բոլորով իջանք ներքև։
Ջեյնը գնաց զգուշացնի Մերրիին, որ արդեն գնում ենք, իսկ ես ու Բիլլին դուրս եկանք բակ, և սպասում էինք՝ գա։ Եվ հանկարծ Բիլլին հարցրեց․
— Լսիր, Նեո, իսկ դու արդեն որոշե՞լ ես՝ որ առևտրի կենտրոնն ենք գնալու։
— Դե՜, երբ ես գնացել էի քայլելու, ես մի առևտրի կենտրոն տեսա։ Ես իհարկե կարող է ինչ-որ բան շփոթում եմ, բայց այդ շենքի վրա հենց այդպես էլ գրած էր «ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ»։ Մտածում էի՝ կարո՞ղ է այդտեղ գնանք։
— Այո՛, դա ընտիր առևտրի կենտրոն է։ Ես ինքս, երբ մայրիկը թույլ է տալիս՝ գնում եմ այդ առևտրի կենտրոն և տարբեր բաներ եմ նայում ինձ համար։ Դե՜, իհարկե ոչ միայն ինձ համար․․․
— Լավ ուրեմն այդտեղ կգնանք։ — Ասացի ես, ինչից հետո դուռը բացվեց և տնից դուրս եկավ Ջեյնը։
Նա աստիճաններով իջավ մեզ մոտ, ապա ասաց․
— Վերջ, այ հիմա կարող ենք գնալ։ Արդեն որոշե՞լ եք՝ ո՞ր խանութն ենք գնալու։
— Այո՛․․․Մենք գնում ենք․․․ Էս, մեր մոտի «Միսթեր Սմա՛յլիկ» առևտրի կենտրոնը։ — Բացականչեց Բիլլին։
— Օ՛, ընտիր է, ուրեմն ոտքով կգնանք։ Այդ այն տեղն է՞, որ անընդհատ գնում ես։
— Հա, ինքն է, որ կա։
— Դե, ուրեմն գնանք արդեն։ — Ասաց Ջեյնը և մենք շարժվեցինք։
— Միսթեր Սմայլի՞կ, լո՞ւրջ։ — Մի-քիչ ցածրաձայն հարցրեցի Բիլլիին։
Նա ոչինչ չպատասխանեց, այլ լայն ժպտաց։ Բիլլին ինձ ամբողջ ճանապարհին պատմում էր, թե ինչքան հավես ու (ինձ համար)զարմանալի բաներ կան այդ «Միսթեր Սմա՛յլիկ» առևտրի կենտրոնում․
— Մեկ էլ, այնտեղ կա մի հայտնի սարք՝ կոչվում է Տելեպորտատոր։ Ինքը կարող է քեզ 1 վայրկյանում, մի տեղից մյուսը տեղափոխի: Բայց շա՜տ թանկ է։
— Ես կարծես-թե ինչ-որ տեղ դրա մասին լսել կամ կարդացել եմ։ *(Նեո Թեյլորի արկածները — Երրորդ գլուխ)
— Դե, երևի․․․
— Մենք հասանք։ — Ասաց Ջեյնը։
— Իսկապես, հասանք: — Ասացի ես, երբ կողք նայեցի։
Դա մի մեծ շենք էր, որի վրա գրած էր «Միսթեր», դրա կողքը մեծ, ժպտացող սմայլիկ, և սմայլիկի կողքը «Սմայլիկ», իսկ այդ ամենի վերևը ավելի մեծ տառերով «ԱՌԵՎՏՐԻ
ԿԵՆՏՐՈՆ»։ Շենքի մուտքը կարծես, թե ապակուց, կողք բացվող-փակվող դռներից էր։ Ես ուշադիր նայեցի շենքին և մտածեցի, «Իսկպես, երբ ես այստեղով անցնում էի, չեի նկատել, որ այնտեղ «Միսթեր Սմայլիկ» է գրված»։
— Դե՜, որ հասանք՝ մտնե՛նք ներս։ — Ասաց Բիլլին և մենք մոտեցանք մուտքին։
Երբ մոտեցանք մուտքին կտրուկ կանգնեցինք։
— Ըը՜, ինչի՞ համար կանգնեցինք։ — Հարցրեցի ես։
— Դե՜, հասկանո՜ւմ ես… — Ասաց Բիլլին։
— Ի՞նչ։
— Մենք կանգնեցինք, որ դու պատրաստ լինես նրան ինչը՝ հիմա կատարվելու է։ — Պատասխանեց Ջեյնը։
— Իսկ ի՞նչ պետք է հիմա կատարվի։ — Հարցրեցի ես ինչից հետո մի-քանի բան նկատեցի։ Մենք, բավականին մոտ էինք կանգնած այդ դռներին, բայց նրանք դեռ չէին բացվել։ Նաև այդ դռների ապակուց ընդանրապես ոչնինչ չէր երևում, իսկ մենք, նորից եմ ասում բավականին մոտ էինք կանգնած այդ դռներին։
— Նայիր, ներս մտնելու համար մենք պետք է այս դռների միջո՛վ անցնենք։ — Բացատրեց Ջեյնը։
— Ի՞նչ։ Մենք պետք է դռների միջո՞վ անցնենք․․․ Լա՜վ․․․ Բայց ինչի՞ համար է դա արված։
— Ես դա մի-քիչ հետո կբացատրեմ։ Իսկ հիմա, արի մտնենք ներս։ — Ասաց Ջեյնը։
— Դե․․․ Լավ․․․ — Հոգոց հանելով ասացի ես։
Հետո Բիլլին առաջարկեց, որ ներս մտնելուց իրար ձեռքերը բռնենք, որ ես չանհանգստանամ։ Իհարկե դա ինձ ավելորդ թվաց և ցանկացա հրաժարվել դրանից։ Բայց հետո մտածեցի «Իսկ ինչո՞ւ ոչ։ Բիլլին իր ամբողջ կյանքը այս աշխարհում է ապրել և վատ չէր լինի իր խորհուրդները լսել։» և համաձայնվեցի։ Մենք բռնեցինք իրար ձեռքերը և առաջ քայլեցինք։ Մենք անցանք այդ դռների միջով և ի զարմանս ինձ, դա տեղի ունեցավ շատ արագ և աննկատ։ Ի տարբերություն նախորդ անգամվանից, երբ մենք այն պորտալով տեղափոխվեցին այս աշխարհ։
Այդ առևտրի կենտրոնը շատ ավելի մեծ էր քան թվում էր դրսի կողմից։ Այն շա՜տ ավելի մեծ էր։ Հսկայական տարածք՝ լիքը հաստատություններով։ Ես ոչինչ չհասկացող դեմքով ասացի․
— Լա՜վ, ո՞ւր գնանք առաջին հերթին։ Ինձ թվում է սկզբում պետք է գնել ամենաանհրաժեշտը՝ տեխնիկան։ Բայց․․․ Մի րոպե, իսկ․․․ Իսկ այս աշխարհում, Դոլլարը նույնն է՞ ինչ «ոչ կախարդական» աշխարհում։ Թե՞ տարբեր են։
— Նրանք նույնն են։ — Պատասխանեց Ջեյնը։
Այդ պահին ես մտածեցի «Ինչ անխելք եմ։ Ո՞նց ես առաջ դրա մասին չմտածեցի։ Եվ ի՞նչ ես պետք է անեի, եթե պարզվեր, որ այս աշխարհի Դոլլարը տարբերվում է «ոչ կախարդական» աշխարհի Դոլլարից։ Լավ, հիմա պետք չէ դրա վրա կենտրոնանալ։»։
— Պարզ է։ Բիլլի, մոտավորապես քանի՞ տեխնիկայի խանութ կա այստեղ։ — Հարցրեցի ես։
— Դե՜, ես չգիտեմ։
— Լավ, իսկ քանիսո՞ւմ էս եղել։
— Կարծես թե 57-ում։
— Ինչքա՞ն․․․ Անվերջ ե՞ն ինչ է։
— Կարծում եմ այո։ — Ասաց Ջեյնը։
— Բայց ես․․․ Եղավ, ուրեմն․․․ Բիլլի, իսկ այն տեխնիկայի խանութներից, որոնցում դու եղել ես, քո կարծիքով ո՞րն է ամենալավը։ — Մի-քիչ իրար խառնված հարցրեցի ես։
— Հ՜մմ, երևի՜․․․ Իմա՛ցա, եկեք իմ հետևից։ — Պատասխանեց Բիլլին և շարժվեց ինչ-որ ուղղությամբ։
Մենք դեռ ինչ-որ ժամանակ քայլեցինք Բիլլիի հետևից և վերջապես հասանք։ Այդ խանութը դրսի կողմից փոքրիկ էր թվում։ «Ոչ, ես էլ չեմ խաբվի այդ ֆոկուսներին։ Նա հաստատ ավելի մեծ է ներսից» մտածեցի ես ինչից հետո ուշադրություն դարձրեցի խանութի անվանմանը։ Իր գլխավոր մուտքի վերևի հատվածում գրված էր «Տեխնիկա և ոչ միայն»։
Բիլլին առաջ գնաց, կանգնեց խանութի դռան մոտ և պտտվեց դեպի մեզ․
— Տիկնայք և պարոնայք, մենք վերջապես հասանք։ Ահա այն, իմ կարծիքով, ամենալավ տեխնիկայի խանութը։ — Ասաց Բիլլին։ — Եվ այն կոչվում է․․․
— «Տեխնի՞կա և ոչ միա՞յն»։ Ի՞նչ․․․ Կարծես թե այն մարդու երևակայությունը, ով հորինել է այս խանութի անվանումը, այնքան էլ զարգացած չէ։ Ի տարբերություն այն մարդու, ով հորինել է այս առևտրի կենտրոնի անունը։ — Ասացի ես և մենք երեքով ծիծաղեցին, ինչից հետո մտանք ներս։
Այդ խանութի ներսը իսկապես ավելի մեծ էր։ Եվ ի զարմանս ինձ այդ խանութում այդքան էլ շատ մարդ չկար․
— Լավ, ուրեմն սկզբից հեռախոսը կընտրենք, քանի-որ այն ամենակարևորն է։ Իսկ հետո նո՛ր արդեն ուրիշ սարքեր։ — Ասացի ես։
— Եղավ, ուրեմն արի իմ հետևից։ Ես գիտեմ որտեղ է հեռախոսների բաժինը։ — Ասաց Բիլլին և կրկին շարժվեց ինչ-որ ուղղությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий