Գիտեք, երբեմն ցավը զգում եմ շատ ուշ:
Ձեռքս տաք ջրի տակ պահելուց առնվազն երեք վայրկյան ոչինչ չեմ զգում: Ոմանք կսկսեն ֆիզիկայի օրենքներով փորձել բացատրել, ոմանց էլ չի հետաքրքրի, իսկ ես կփորձեմ նման զգացումներով այն բացատրել: Երբ ապշելու նորություն եմ լսում, առաջին երեք վայրկյանը չեմ զգում: Գուցե չեմ հասկանում կամ հավատում, բայց չեմ զգում ոչինչ: Լուրը կարող է լինել շատ լավը, կամ շատ վատը, սարսափելի, կամ հրաշալի: Մի պահ մեկ է դառնում ամենինչ: Այդ ոչինչ չասող ժամանակը գնալով ավելանում է և կգա մի օր, որ երևի չզարմանանք, անզգայանանք: Նման պահին կլինենք կամ ողջ, կամ մեռած: Հնարավոր է լինենք ողջ մարմնով և մեռած հոգով: Մի կողմից հրաշալի է, մի կողմից սարսափելի: Մենք չեք խաբի էլ իրար, բայց կխաբվենք: Կզգանք միմյանց հոգին, բայց չենք զգա: Էլ չենք զգա ցավ, և չենք էլ գիտակցի, երբ պիտի ցավեր: Իսկ ես զգում եմ, թե՞ ոչ: Ժամանակ է մեզ պետք կռահելու համար, անվերջ ժամանակ ու անվերջ դադար:
Комментариев нет:
Отправить комментарий