Գարունը գտնվում է ձմռան և ամռան միջև, հրաշալի ժամանակաշրջան է ապրելու համար։ Մինչ ամռան վառ հիշողությունները, անհրաժեշտ է փորձել կատարել փոփոխություններ։ Ձմռան պահածոներից հետո, անհրաժեշտ է նորից անցնել թարմ բանջարեղենին։ Ամենինչ սառեցվել է, անհրաժեշտ է վերալիցքավորել։
Նոր տարի, նոր կյանք, հունվար, փետրվար․.. անհնար է լուծել անցյալի բոլոր խնդիրները միանգամից՝ հստակ ժամանակում։ Մարտ ամսին բոլորը խառնվում է իրար։ Զգացողություն, հիշողություն, վերածնունդ, թե՞ մահ, ամենինչ խառնվել է: Չեմ սիրում նկարագրել աննկարագրելին և վերնագրել անվերնագրելին։ Սառում ես՝ սկսում է ձյուն գալ, ջերմ ես՝ միանգամից շոգում է, հուզվում ես, և անձրևը մատնում է քեզ։ Եղանակ ենք մենք, թե՞ մարդիկ։ Եղանակ չենք՝ չենք փոխվում, գարուն ենք՝ ծաղկում ենք։ Խուսափել նոր մարդկանցից, թե՞ մոռանալ նաև մյուսներին։ Գոռալ «հեռու՜», ցուցանակ ամրացնել, թե՞ հաղորդագրություն ուղղարկել և տեղեկացնել, որ ժամանակավորապես անհասանելի ենք։ Մենք քո տրամադրության տակ ենք գարուն։ Ամառ թե՞ ձմեռ, կարծում եմ բոլորիս գարուն է հարկավոր։
Комментариев нет:
Отправить комментарий