Դա տեղի ունեցավ 19-րդ դարի վերջին Ամերիկայում։ Նելլի Բլայը հրատարակեց «Աշխարհի շուրջը 72 օրում» գիրքը։
Նա ստեղծագործությունը կազմեց իր բազմաթիվ գրառումներից, որոնք գրել է իր անհավանական ճանապարհորդության ընթացքում: Այդ գրառումները նա անում էր Ջոզեֆ Պուլիտցերի «New York World» համաշխարհային թերթի համար։Կարիերայի սկիզբ
Նելլի Բլայը՝ լրագրող, գրող, ծնվել է 1864թ. Փենսիլվանիայում։ Բավականին վաղ նա սկսեց աշխատել որպես թղթակից: Առաջին աշխատատեղը «Pittsburgh Dispatch» թերթն էր։ Նա այնտեղ է հյտնվել արտասովոր ձևով՝ սկզբում աղջիկը նամակ-պատասխաններ էր գրում թույլ կանանց մասին հոդվածներին համար, որը հետագայում հրապարակվել է թերթի էջերում։ Խմբագրին դուր է եկել Նելլի Բլայի համարձակությունը։ Որոշ ժամանակ անց նրան աշխատանք առաջարկեցին։
Այն ժամանակ գրեթե բոլոր կին լրագրողներն ունեին կեղծանուններ։ Նելլի Բլայը բացառություն չէր: Նրա իսկական անունն է Էլիզաբեթ Քոքրեյն։ Նա իր կեղծանունը վերցրել է Սթիվեն Ֆոսթերի համանուն երգից։
Լրագրող Նելլի Բլայ
Նելլի Բլայը ֆեմինիստ էր։ Նա հաճախ էր գրում կանանց վիճակի մասին, թե որքան դժվար էր նրանց համար աշխատել գործարաններում։ Բլայը քննադատում էր այն ժամանակվա հրապարակումները, քանի որ նրանք սահմանափակում էին ընթերցողների համար առաջարկվող թեմաները՝ նորաձևությունը, հողագործությունը, այգեգործությունը։ Լրագրողը պնդում էր, որ կանանց հետաքրքրում է շատ ավելին, քան առաջարկում են թերթերն ու ամսագրերը։
21 տարեկանում Նելլի Բլայը մեկնեց Մեքսիկա: Այնտեղ, մեկ տարի ուսումնասիրել է բնակչության խնդիրները։ Նա նկարագրել է կոռուպցիան և աղքատությունը։ Իշխանությունների արձագանքը կանխատեսելի էր՝ նրան հրամայեցին հեռանալ Մեքսիկայից։
Հանրաճանաչության գագաթնակետին
1887թ.Նելլի Բլայը հաստատվեց Նյու Յորքում և աշխատանքի ընդունվեց Ջոզեֆ Պուլիտցերի «New York World»-ում։ Հենց այս հրատարակությունում աշխատանքը փառաբանեց նրան: Թերթի էջերում հրապարակվեց Բլեքվել կղզում գտնվող կանանց հոգեբուժարանի մասին նրա մեծ ռեպորտաժը: Նյութեր հավաքելու համար նա հոգեկան հիվանդ է ձևացել և որպես հիվանդ հայտնվել բուժհաստատությունում։ Բլայը ձայնագրեց իր բոլոր ապրումները: Գրառումները հրապարակվեցին թերթում։ Դրանք գրավեցին հասարակության ուշադրությունը՝ մի քանի ստուգումներ ուղարկվեցին հիվանդանոց։
Եվս մեկ ուշագրավ նյութ է հանդիսանում նրա շուրջերկրյա ճամփորդության մասին լրահաղորդումը։ Որպես հիմք ընդունելով Ժյուլ Վերնի վեպը՝ լրագրողը ամբողջ ճանապարհը անցավ մենակ, նույնիսկ մեկ շաբաթով գերազանցեց գրքի գլխավոր հերոսին՝ Ֆիլեաս Ֆոգգին։
Շուրջերկրյա ճամփորդություն:
1889թ. նոյեմբերի 14-ին Նելլի Բլայը նաճանապարհ ընկավ։ Առաջին նպատակակետը Անգլիան էր։ Նելլի Բլայն իր հետ վերցրել էր մեկ փոքրիկ ճամպրուկ, որի մեջ դրել էր անձնական խնամքի պարագաներն ու մեկ զգեստ։ Այնուհետև նա հասավ Ֆրանսիա, որտեղ հասցրեց այցելել Ժյուլ Վերնին։ Ժյուլ Վերնը լսել էր նրա մասին, բայց կասկածում էր նման գաղափարի հաջողությանը։
Այնուհետև, Նելլի Բլայը Սուեզի ջրանցքով հասավ Ցեյլոն, հետո Սինգապուր, Ճապոնիա, Սան Ֆրանցիսկո և, վերջապես, Նյու Ջերսի: Ամբողջ աշխարհը հետևում էր ճամփորդությանը։ Բլայի հայրենակիցները աներևակայելի հպարտ էին։ «Ասում էին, Ամերիկայում ոչ ոք երբևէ չի արժանացել այդպիսի ծափահարությունների, ինչպիսի ես արժանացա մայրցամաքային ճանապարհորդության ժամանակ»,- գրում էր լրագրողը։
Ճամփորդության ընթացքում Բլայը շատ նոր բաներ էր իմացավ, որոնց մասին գրեց իր գրառումներում։ Օրինակ, ամբողջ աշխարհին հայտնի դարձավ, որ Իտալիայում կանանց արգելված էր լինել ճաշի մեքենաներում։ Իսկ Չինաստանում տեղի բնակիչները չէին սիրում զբոսաշրջիկներին ու զայրացած թքում նրանց երեսին։ Սինգապուրում նա նույնիսկ հասցրեց իր համար ընտանի կենդանի՝ կապիկ, գնել։
Ճանապարհորդության ավարտին, Պուլիտցերի թերթի տպաքանակը մեկ միլիոնից ավել էր։ Վերադառնալուն պես Բլային սպասում էր նամակների մի կույտ, որոնք մարդիկ գրել էին աշխարհի տարբեր անկյուններից:
Ճամփորդության փորձություններից հետո Բլայը կարճ ժամանակով թողեց լրագրությունը: Նա ամուսնացավ մեծահարուստի հետ, ով իրենից շատ մեծ էր։ Նա իրեն նվիրեց ընտանեկան կյանքին: Ամուսնու մահից հետո նա կրկին սկսեց աշխատել որպես լրագրող:
Նելլի Բլայը մահացավ 1922թ.Նյու Յորքում՝ թոքաբորբից։
Աղբյուրը.
Комментариев нет:
Отправить комментарий