Ձմեռը տարվա ամենագեղեցիկ, ամենահեքիաթական, ամենավառ եղանակներից մեկն է, ինչպես նաև իմ ամենասիրելին: Նոր տարին մեզ համար բացում է նոր հույսեր, նոր երազանքներ և դրանք իրագործելու նոր հնարավորություններ:
Սիրում եմ, երբ դու տանը նստած, իսկ դրսում սառնամանիք է , և անդադար ձյուն է գալիս: Փոքրուց մինչ հիմա հավատում, և ամեն տարի նամակ եմ գրում իմ սիրելի ձմեռ պապիկին:
Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, բայց ավելի շատ ինձ համար հաճելի է, երբ ես եմ հետաքրքիր անակնկալներով ուրախացնում իմ հարազատներին: Շատ եմ սիրում տարվա այս եղանակը, քանի որ ես ինքս ծնվել եմ ձմռանը, և այս եղանակը միշտ էլ տարբերվել և գրավել է իմ ուշադրությունը: Սիրում եմ քայլել ձյունով ծածկված պարտեզում… Այս եղանակը շատ հետաքրքիր և իր առանձնահատուկ գեղեցկությամբ միշտ էլ աչքի է ընկել , և գերել է բոլոր մանուկների և մեծերի սրտերը: Ուզում եմ որ այս ձմեռ բոլորիս համար ուրախ լինի, ու մեզ բերի սեր և բարություն:
Комментариев нет:
Отправить комментарий