вторник, 13 декабря 2022 г.

Ամանորյա թխվածքաբլիթներ

 Երբևէ՞ մտածել եք այլ երկրներում Սուրբ Ծննդյան ավանդույթնոերի մասին։

Աննայի տատիկը գերմանիայից է։ Ամեն դեկտեմբերին տատիկը հրավիրում է Աննային և իր զարմիկներին «թխվածքաբլիթների պատրաստման»։ «Տատիկ, ինչու՞ ենք մենք պատրաստում այս փոքր կոճապղպեղով թխվածքաբլիթները»,- Աննան միշտ վայելում է «թխվածքաբլիթների պատրաստումը»։

«Դա մի հին ավանդույթ է գերմանիայում։ Այս հատուկ թխվածքաբլիթները պատրաստում ենք դեկտեմբերին և ես սիրում եմ այս հին ավանդույթները։ Այս թխվածքաբլիթների համը Սուրբ Ծննդյան համերն ու համեղ հոտերն են՝ վանիլ, դարչին, կոճապղպեղ, ընդեղեն, նարինջ, մեղր և շոկոլադ։ Աննա, սա ինձ հիշացնում է իմ մանկությունը և սա լավ պատճառ է հավաքել իմ թոռներին միասին երեկոյան պատրաստելու։»

Աննան շուրջբոլորը ժպտաց իր երկու զարմիկներին՝ գլորելով իրենց թխվածքաբլիթի խմորը։Նրանք նույնպես լսում էին։ Քրիսը նայեց վերև.«Ես սիրում եմ դարչինի աստղերը։ Հատկապես հաստ սպիտակ սառույցը վերևում։»«Ես ամենաշատը սիրում եմ կոճապղպեղով մարդուկներին։»,- Դաիսին միացավ,-«Դու կարող ես հաճույք ստանալ զարդարելով դրանք։»

Տատիկը ժպտաց և բերեց իր թխվածքաբլիթի ֆորմաներով տուփը՝ աստղեր, տոնածառ,

զանգեր, ձյան փաթիլներ, հրեշտակներ, մարդուկ և անգամ գուլպաներով ֆորմաներ։

«Այո, Ամանորը շատ տարբեր էր երբ ես փոքր աղջիկ էի։ Նախկինում մենք ունեինք շքեղ տոնածառի խաղալիքներ, որոնք ունենք այսօր: Ընտանիքները Գերմանիայում զարդարում են իրենց տոնածառները կոճապղպեցի աստղերով, խնձորներով, ընդեղենով և փոքր կարմիր մոմերով։ Դա այնքան գեղեցիկ տեսարան էր և Ամանորին երեխաները կարող էին վերցնել և ուտել դրանց։»

«Խնձորներ տոնածառի վրա՞։» — Քրիսը ծիծաղեց։ Բայց տատիկը բացատրեց«Ամանորից հետո մենք վերցնում ենք խնձորները և ընդեղենը, և խնձորները թխում ենք խոհանոցի տաք ջեռոցում՝ մանրացված ընկույզով, մեղրով և մարցիպանով։ Դա ինչ-որ բանով հատուկ է։ Ես սիրում եմ այդ եփված խնձորները։ », — երեք երեխաները բաց աչքերով էին։ Տատիկը ծիծաղեց և խոստացավ. «Այո, մենք վաղը թխած խնձորներ կունենանք վանիլային հաստ կրեմով…»

Եւ, նրանք որոշեցին պատրաստել լրացուցիչ թխվածքաբլիթներ.«Ես պատրաստվում եմ դնել փոքրիկ տոնածառ իմ սենյակում և զարդարել այն հին-նորձև գերմանական ձևով։ Կոճապղպեղով աստղեր, խնձորներ և ընդեղեն։ Բայց ոչ քաղցրավենիքնե, այս օրերին չափազանց վտանգավոր է։ Մենք կգտնենք հին, հեքիաթային լույսեր և ես կօգնեմ քեզ։ Մենք կներկենք ընդեղենները ոսկեգույն ներկով… » Տատիկը հաճույք էր ստանում և նոր տարվա թխվածքաբլիթների հոտը չափազանց անուշ էր։ 

Աղբյուր՝ https://www.storyberries.com/xmas-bedtime-stories-christmas-biscuits-short-stories-for-kids/

Թարգմանություն՝ Ռուզաննա Բաբաջանյան և Անժելինա Սիմոնյան

Комментариев нет:

Отправить комментарий