Ձմռանը եղանակը սառչում է,մթնում, կարծես գիշեր լինի։ Այն մեզ բերում է հրաշալի զգացողություններ, հաճելի պահեր,հուշեր ու երազանքներ։ Երբ դրսում ցուրտ է լինում,իսկ դու,նստած մի տաք անկյունում,մտածում ես ամենահեքիաթային ու հետաքրքիր տոնի՝ Ամանորի մասին, կարծես չես էլ զգում,որ դրսում ցուրտ է՝ քամի,ձյուն։ Բայց նույնիսկ այդ ձյան փաթիլները,որոնք դանդա՜ղ իջնում են ներքև,իսկ դու նայում ես պատուհանից, իրենց գիրկն են առնում քեզ և տանու՜մ,հասցնում են քո երազանքների հեքիաթ,որտեղ ամեն ինչ այնքա՜ն խաղաղ է ու լուսավոր,որ չես էլ ցանկանում գալ իրականություն։
Ձմեռը հեքիաթային եղանակ է։ Երբ դուրս ես գալիս ,շուրջդ ամեն ինչ հանդարտ ու հեքիաթային է, ծառերը՝ ճերմակ,ձյունապատ,իսկ ճերմակ ձյունը շողշողում ու ճռճռում է ոտքերիդ տակ։
Այս հրաշքների կողքին կա մի տոն՝ Ամանորը,որը բոլոր երազանքները,հուշերը,հույզերն ու ցանկությունները միավորում է իրար, իսկ դու այդ օրը քեզ զգում ես աներևակայելի հանգիստ ու ուրախ,կարծես քո առաջ բացվում են մյուս՝ նոր ցանկությունների ու նպատակների դռները։
Комментариев нет:
Отправить комментарий