
Ես այս երկու ամսում կարդացել եմ Ագաթա Քրիստիի «Սպանություն Արևելյան ճեպընթացում» գիրքը, ավարտել եմ այն ու ուզում եմ պատմել։
Գիրքը պատմում է մի խուզարկու Էրքյուլ Պուարոյի մասին, ով ճեպընթացով գնում էր Լոնդոն, սպանվում է մի ուղևոր՝ Ռեչեթ անունով։ Հետագայում պարզվում է, որ իրականում եղել է Քասեթի՝ մի մարդ, ով տարիներ առաջ առևանգել է մի աղջկա և սպանել էր։ Պուարոն սկսում է խուզարկել, որովհետև ճեպընթացը ձյան պատճառով չէր գնում, կանգ էր առել, ու ոստիկանությունը չի կարող օգնել նրանց։ Ռեչեթի վրա (Սպանվածի) լինում է 12 դանակի հարված, ինչից ենթադրում էր, որ այդ հարվածները կատարել են մի քանի հոգի։ Պուարոն հասկանում է, որ բոլոր ուղևորները ճանաչել են այդ աղջնակի ընտանիքին ու սպանել են Ռեչեթին վրեժի համար։ Գիրքը շատ հետաքրքիր էր։ Մինչև վերջ չէի կարողանում գուշակել, թե ով է իրականում սպանությունը կատարել։ Կասկածում էի երեք մարդու վրա, որոնցից երկուսը կապ ունեին սպանության հետ, իսկ մեկը կապ չուներ։ Պուարոն իր մասնագիտությամբ, խոր գիտելիքներով ու խելքով կարողացավ բացահայտել ճշմարտությունը և գտնել մեղավորներին։
Իմ առաջին դետեկտիվ գիրքն էր, և խորհուրդ եմ տալիս կարդալ այն, եթե սիրում եք արկածային պատմություններ, հանելուկներ ու գլուխկոտրուկներ։ Գիրքը հետաքրքիր է և պահում է ձեր ուշադրությունը մինչև վերջին էջը։
Комментариев нет:
Отправить комментарий