Լև Տոլստոյը «Պատերազմ և խաղաղություն» 4 հատորով գրել է ոչ թե երկար տեքստերի հանդեպ սիրուց, այլ այն պատճառով, որ նա պարզապես ցանկանում էր ավելի շատ գումար աշխատել։
Բանն այն է, որ 19-րդ դարում գրողները վարձատրվում էին հրատարակված աշխատության էջերի քանակի համար։ Վեպը գլուխ առ գլուխ տպագրվել է 《Русский Вестник》 ամսագրում, և յուրաքանչյուր թերթիկի համար գրողը ստացել է 500 ռուբլի՝ աննախադեպ գումար այն ժամանակներին։ Համեմատության համար նշենք, որ Ֆյոդոր Դոստոևսկին հազիվ է համոզել, որ իր աշխատության մեկ թերթիկի համար 150-250 ռուբլի վճարեն։4 հատորը դեռ ոչինչ է։ Տոլստոյի մտահաղացմամբ «Պատերազմ և խաղաղություն» վեպը պետք է 2 անգամ ավելի երկար լինի։ Իսկ վեպը խետք է լիներ ոչ թե Նապոլեոնի հետ պատերսզմի, այլ դեկաբրիստների մասին։ Լև Նիկոլաևիչը ցանկանում էր գրել ապստամբության իրական պատճառների մասին, և դա, նրա կարծիքով, չէր կարելի անել առանց Նապոլեոնի հետ պատերազմը նկարագրելու։
19-րդ դարում վեպերը սերիալների փոխարեն էին։ Դրանք տպագրվում էին ամսագրերում գլուխ առ գլուխ, և ընթերցողը անհամբեր սպասում էր յուրաքանչյուր սյուժեի շրջադարձին: Այսպիսով, Ֆյոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը տպագրվել է «Русский Вестник» ամսագրում ամբողջ 1866 թ. Միայն բոլոր «դրվագների» թողարկումից հետո ձեռագիրը վերջնականապես տեղափոխվեց գրքի ձևաչափ։
Ֆիլմերում և հեռուստաշոուներում մենք երբեմն հանդիպում ենք սյուժեի մեջ ներառված գովազդ: Բայց այդ երևույթը շատ ավելի վաղ է հանդիպվում՝ Պուշկինի ստեղծագործություններում։ Այսպիսով, «Եվգենի Օնեգին» վեպում գրողը նշեց բազմաթիվ ապրանքանիշեր, որոնք այն ժամանակ հայտնի էին:
Մաքսիմ Գորկին իր ատաջին պատմվածքը գրել է, քանի որ իր ընկերը նրան փակել էր սենյակում բանալիով։ Ալեքսանդր Կալյուժնին, ում տանը որ նա վարձով էր ապրում Թբիլիսիում, հիացել է Մաքսիմի հետաքրքիր պատմություններով և նրան ազատ է թողնել միայն այն ժամանակ, երբ դրանցից մեկը գրի է առնվել է։ Ստացված «Մակար Չուդրա» պատմվածքը տպագրվել է «Կավկազ» թերթում 1892 թ։
Ռուս գրողները օժտված էին լեզուներ սովորելու տաղանդով։ Նույն Ալեքսանդր Գրիբոյեդովը խոսում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, հունարեն և կարդում էր լատիներեն։ Դիվանագիտական ծառայությունների համար սկսել է ուսումնասիրել նաև արաբերեն, թուրքերեն և պարսկերեն։ Բայց նա հեռու էր Նիկոլայ Չերնիշևսկուց՝ «Ի՞նչ պետք է անել» վեպի հեղինակից, ով գիտեր 16 լեզու և գրեթե բոլորը ինքնուրույն էր սովորել։
Անտոն Չեխովը սիրում էր կատակներ։ Մանուկ հասակում նա մուրացկանի կերպարանքով իր հորեղբորից ողորմություն էր խնդրում։ Եվ մի անգամ ոստիկանին «ռումբ» է տվել, որը, իրականում ձմերուկ էր փաթաթած թղթով։
Հայտնի է, որ Գոգոլը գրել է կանգնած, Չեխովը նստել է գրասեղանի մոտ խիստ պաշտոնական կոստյումով իսկ Չարլզ Դիքենսը, իր գլուխգործոցները գրել է, միշտ դեպի հյուսիս նայելով։
Ռուսաստանում կա Ալեքսանդր Պուշկինին նվիրված 300 հուշարձան, իսկ ընդհանուր առմամբ աշխարհում կա ռուսական պոեզիայի 670 գրանիտե կամ բրոնզե հուշարձան։ Սա բացարձակ ռեկորդ է ռուս գրողի հուշարձանների քանակով։
Լև Տոլստոյը գրում էր անհասկանալի ձեռագրով, միայն նրա կինը՝ Սոֆյա Անդրեևնան, կարող էր հասկանալ նրա խզբզանքները։ Նա ստիպված էր մի քանի անգամ վերաշարադրել «Պատերազմ և խաղաղություն» վեպը: Տոլստոյի անհասկանալի ձեռագիրը ավելի է դժվարացրել վերաշարադրանքը, անթիվ ուղղումներով ու լրացումներով։ Ի դեպ, Նաբոկովի ձեռագիրը կարողանում էր պարզել միայն իր կինը։ Իսկ Սերգեյ Եսենինին հրատարակիչները շատ էին սիրում իր գեղեցիկ ձեռագրի համար։
Комментариев нет:
Отправить комментарий